Ժողովածուում ներառված գիտական հոդվածներում նորահայտ արխիվային փաստաթղթերի, ժամանակակիցների անտիպ և հրատարակված հուշերի, նրանց հետ անցկացվող հարցազրույցների, գրականության, փաստագրական ու գեղարվեստական ֆիլմերի համալիր ուսումնասիրության լայն հենքի վրա ներկայացված են Խորհրդային Հայաստանի 1940-1960-ական թվականների պատմության չուսումնասիրված, հասարակության լայն շերտերին անծանոթ հարցերը՝ «սպիտակ մնացած» էջերը:
Ժողովածուն հասցեագրված է պատմաբաններին և հարակից գիտաճյուղերի մասնագետներին, հայրենի պատմությամբ հետաքրքրվողներին: