Նորություններ - Հայտարարություններ - Թարմացումներ

Ինստիտուտի տնօրինությունը, բաժինները և կենտրոնները

Բաժին՝

Պատմության ինստիտուտի հիմնադրման օրվանից նրա կառուցվածքում եղել են պատմության, հնագիտության, վիմագրության, փիլիսոփայության և արվեստի պատմության բաժինները: Պատմության բաժնին կից գործել է Հայրենական պատերազմի պատմության կաբինետը:
1944 թվականին ինստիտուտի կառուցվածքում տեղի է ունեցել փոփոխություն: Պատմության բաժինը տրոհվել է երկու` Հին և միջին դարերի պատմության և Նոր դարերի պատմության բաժինների:
1947 թվականից Պատմության ինստիտուտի կազմում գործում էր Խորդրդային Հայաստանի պատմության բաժինը:
1959 թվականին Գիտությունների Ակադեմիայի Պատմության ինստիտուտում հիմնադրվեց ԽՍՀՄ-ի և ժողովրդական դեմոկրատիայի երկրների պատմության բաժինը, որը հետագայում վերանվանվեց հայ գաղթավայրերի և պատմական կապերի ուսումնասիրության բաժնի:
1960 թվականին Ակադեմիայի Գրականության ինստիտուտում ստեղծվում է Հայ պարբերական մամուլի պատմության բաժինը, որը 1965-ին տեղափոխվում է Պատմության ինստիտուտ:
1966 թվականին ինստիտուտի Հին և միջին դարերի պատմության բաժինը ընդլայնվել է: Ինստիտուտն արդեն ուներ առանձնացված Հին դարերի և Միջին դարերի պատմության բաժիններ:
1977 թվականին ստեղծվում է Հայ-ռուսական պատմական կապերի ուսումնասիրության նոր բաժինը:
2002 թվականից ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտը ներկայանում է արդեն նոր կառուցվածքով:
2016թ. բացվեց Ընդհանուր պատմության բաժինը:
Ներկայումս ինստիտուտի կազմում գործում են 8 գիտական բաժին, համակարգչային կաբինետը և Մեսրոպ Արքեպիսկոպոս Աշճյան կենտրոնը:

  1. Տնօրինություն
  2. Հին դարերի պատմության բաժին
  3. Միջին դարերի պատմության բաժին
  4. Նոր պատմության բաժին
  5. Նորագույն պատմության բաժին
  6. Ընդհանուր պատմության բաժին
  7. Հայկական հարցի և հայոց ցեղասպանության պատմության բաժին
  8. Հայ գաղթօջախների և սփյուռքի պատմության բաժին
  9. Հայ պարբերական մամուլի և հասարակական քաղաքական մտքի պատմության բաժին
  10. Մեսրոպ Արք. Աշճյան կենտրոն

Ինչպես կապվել մեզ հետ

Բաժին՝


Հարգելի բարեկամ
ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի 
Պատմության Ինստիտուտ կարող եք այցելել`
ՀՀ, ք. Երևան, Մարշալ Բաղրամյան 24/4 հասցեով:
Հեռ. +(374 10) 52 92 63
Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Բաժին՝

Ընդհանուր պատմության բաժինը ստեղծվել է 2016թ.:

Բաժնի վարիչ 
Խաչատրյան Կարեն Համլետի, պ.գ.դ., պրոֆ., կենսագրականը և գիտական գործունեությունը

Բաժնի աշխատակիցները

  1. Մելիքյան Վահան Հենրիկի, պ. գ. դ., պրոֆ. կենսագրականը և հրատարակած աշխատությունների ցանկը
  2. Ալեքսանյան Հովհաննես Ստյոպայի, ավագ գիտաշխատող, պ.գ.թ. կենսագրականը
  3. Ղամբարյան Արմենուհի Վանյայի, ավագ գիտաշխատող, պ.գ.թ. կենսագրականը
  4. Ժամհարյան Գագիկ Աղասու, գիտաշխատող, պ.գ.թ. կենսագրականը
  5. Սայիյան Արամ Սերգեի,  պ.գ.թ., գիտաշխատող  կենսագրականը
  6. Շահիդանովա Կարինե, գիտաշխատող
  7. Ղազարյան Գայանե Խաչիկի, կրտսեր գիտաշխատող   կենսագրականը
  8. Շագոյան Անահիտ Շիրակի , ավագ լաբորանտ 
  9. Թամարյան Ջենի, կրտսեր գիտաշխատող 
  10. Արշակյան Գրիգոր Միխաելի, ավագ գիտաշխատողի պաշտոնակատար,  ք.գ.թ                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Բաժին՝

ՀՀ ԳԱԱ պատ­մութ­յան ինս­տի­տու­տի Ե­րի­տա­սարդ գի­տաշ­խա­տող­նե­րի խոր­հուր­դը ինստի­տու­տի մինչև 35 տա­րե­կան աշ­խա­տա­կից­նե­րին միա­վո­րող կա­ռույց է: Խոր­հուր­դը հիմնա­կա­նում զբաղ­վում է ինս­տի­տու­տի երի­տա­սարդ աշ­խա­տա­կից­նե­րի, աս­պի­րանտ­նե­րի և հայ­ցորդ­նե­րի գի­տա­կան աշ­խա­տանք­նե­րի հա­մա­կարգ­մամբ, նրանց մաս­նակ­ցութ­յամբ երիտա­սար­դա­կան գի­տա­ժո­ղով­նե­րի կազ­մա­կերպ­ման, գի­տա­կան աշ­խա­տանք­նե­րի հրատարակ­ման, գի­տա­գործ­նա­կան սե­մի­նար­ներ, դա­սա­խո­սութ­յուն­ներ կազ­մա­կեր­պե­լու աշխա­տանք­նե­րով, պար­բե­րա­բար խորհր­դատ­վութ­յուն­ներ է անց­կաց­նում ինս­տի­տու­տի ասպի­րանտ­նե­րի և հայ­ցորդ­նե­րի հետ:

Պատ­մութ­յան ինս­տի­տու­տը հիմ­նադր­վել է Հայ­կա­կան ԽՍՀ Գի­տութ­յուն­նե­րի ակադեմիա­յի ստեղծ­ման ժա­մա­նակ` 1943 թ. նո­յեմ­բե­րին: 1962 թ. սկսած ինս­տի­տու­տը կազմա­կեր­պում է ե­րի­տա­սար­դ գի­տաշ­խա­տող­նե­րի գիտական նստաշր­ջան­ներ: Մինչ այժմ կազ­մա­կերպ­վել է այդ­պի­սի 36 գի­տա­ժո­ղով: Նստաշր­ջան­նե­րում ինս­տի­տու­տի երի­տա­սարդ գի­տաշ­խա­տող­նե­րը, աս­պի­րանտ­ներն ու հայ­ցորդ­ներն իրենց զե­կու­ցում­նե­րով կար­ծես հաշվետ­վութ­յուն են ներ­կա­յաց­նում նա­խորդ տա­րում կա­տա­րած աշ­խա­տանք­նե­րի մա­սին, խոր­հուրդ­ներ ստա­նում ա­վագ գիտնականնե­րից: Նս­տաշր­ջա­նի ըն­թաց­քում յու­րա­քանչ­յու­րը տե­ղե­կա­նում է նաև իր ե­րի­տա­սարդ գոր­ծըն­կեր­նե­րի գի­տա­կան պրպտում­նե­րի արդ­յունք­նե­րի մա­սին:

1970 թ. սկսած հրա­տա­րակ­վել են ինս­տի­տու­տի ե­րի­տա­սար­դա­կան նս­տաշր­ջա­ննե­րի զեկու­ցում­նե­րի հիմ­նադ­րույթ­նե­րը (թե­զիս), իսկ 1997 թ. նստաշր­ջան­նե­րի լա­վա­գույն զեկուցում­նե­րը հրա­տա­րակ­վում են ինս­տի­տու­տի «Հա­յոց պատ­մութ­յան հար­ցեր» տարեգրքում:

Ե­րի­տա­սար­դա­կան նստաշր­ջան­նե­րի կազ­մա­կերպ­ման, ե­րի­տա­սար­դնե­րի գի­տա­կան և ժա­ման­ցա­յին կյան­քի անց­կաց­ման տե­սա­կե­տից կար­ևոր նշա­նա­կութ­յուն ունե­ցավ 1979 թ. ինս­տի­տու­տի Ե­րի­տա­սարդ գի­տաշ­խա­տող­նե­րի խորհր­դի (ԵԳԽ) ստեղ­ծու­մը: Խորհր­դի առաջին նա­խա­գա­հը պ. գ. թ. Վա­չե Հո­վա­կիմ­յա­նն­ էր (1979-1980): Ե­րի­տա­սարդ գիտաշխատող­նե­րի խորհր­դի նա­խա­գահ­ներ են հան­դի­սա­ցել` Աղավ­նի Ու­թուջ­յա­նը (1980–1987), պ.գ.թ. Վա­հան Փա­փազ­յա­նը (1987–1991), պ.գ.թ. Ռու­բեն Գաս­պար­յա­նը (1991–1997), պ.գ.թ. Ք­նա­րիկ Ա­վագ­յա­նը (1997–2005), պ.գ.թ. Ա­նա­հիտ Խոս­րո­ևան (2005–2008), պ.գ.թ. Ար­տակ Մա­ղալ­յա­նը (2008–2013): 2013 թ. ապ­րի­լից խորհր­դի նա­խա­գա­հը պ.գ.թ., դո­ցենտ Հա­մո Սուքիաս­յանն է: ԵԳԽ նա­խա­գահ­նե­րը 1999 թ. սկսած ինս­տի­տու­տի գի­տա­կան խորհր­դի և տնօ­րի­նութ­յան ան­դամ­ներ են, նաև՝ «Հա­յոց պատ­մութ­յան հար­ցեր» տա­րեգր­քի խմբագրակազմի ան­դամ­ներ:

Ներ­կա­յումս ՀՀ ԳԱԱ պատ­մութ­յան ինս­տի­տու­տի երի­տա­սարդ գի­տաշ­խա­տող­նե­րի խորհր­դի ան­դամ­նե­րի թի­վը 19 է (7-ը` գի­տութ­յուն­նե­րի թեկ­նա­ծու): Նրանք գրքե­րի և գիտական հոդ­ված­նե­րի հե­ղի­նակ­ներ են, հան­րա­պե­տա­կան և մի­ջազ­գա­յին գի­տա­ժո­ղով­նե­րի մաս­նա­կիցներ:

Ե­րի­տա­սարդ գի­տաշ­խա­տող­նե­րի մաս­նակ­ցութ­յամբ գի­տա­ժո­ղով­ներ են կազ­մա­կերպվում Եր­ևա­նում և ՀՀ տարբեր մար­զե­րում: 2009 թվա­կա­նից սկսած (ինչպես 1970-80-ականներին) յու­րա­քանչ­յուր տա­րի Ե­րի­տա­սարդ գի­տաշ­խա­տող­նե­րի տա­րե­կան գի­տա­կան նստաշր­ջան­նե­րը տե­ղի են ու­նե­նում Կո­տայ­քի մար­զի Աղ­վե­րան գյու­ղում գտնվող ՀՀ ԳԱԱ գիտա­ժո­ղով­նե­րի տա­նը: 2009-2015 թթ. խոր­հուր­դը կազ­մա­կեր­պել է շուրջ մեկ տասն­յակ երիտա­սար­դա­կան գի­տա­ժո­ղով, որոնց լա­վա­գույն զե­կու­ցում­նե­րը հրա­տա­րակ­վել են:

Այժմ խոր­հուր­դը նա­խա­պատ­րաս­տում է ե­րի­տա­սարդ գի­տաշ­խա­տող­նե­րի հեր­թա­կան`  XXXVII գի­տա­կան նստաշր­ջա­նը: Այն տե­ղի կու­նե­նա 2016 թ. հու­լի­սի 1-3-ը Աղ­վե­րա­նում:

 

Երիտասարդ գիտաշխատողների խորհրդի հետ կապ հաստատելու համար կարող եք դիմել Պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, խորհրդի նախագահ, պ.գ.թ., դոցենտ Համո Սուքիասյանին (Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։):

Գրադարան

Բաժին՝

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի գրադարանը գործում է ինստիտուտի հիմնադրման օրվանից և ավելի քան կես դար է գիտական ծառայություններ է մատուցում իր այցելուներին: Գրադարանում հավաքված են 13.000 կտոր գրականություն, որը նվիրված է ինչպես հայ, այնպես էլ այլ ժողովուրդների պատմությանը: Գրադարանում առկա է ոչ միայն հայերեն, այլև օտար լեզուներով հարուստ գրականության:Գրադարանը պարբերաբար համալրվում է նոր գրականությամբ, որը ձեռք է բերվում գնումների և նվիրատվությունների շնորհիվ: Գրադարանը համալրվում է նաև ինստիտուտի գիտաշխատողների հրատարակած գրքերով: Կան նաև հնատիպ գրքեր և ձեռագիր աշխատություններ: Գրադարանում գործում է Լեոի և Ս. Ջալջյանի անվան արխիվներ: Գրադարանի ամբողջ գրականությունը քարտագրվում է. կան բոլոր լեզուներով այբբենական և թեմատիկ կատալոգներ: Գրադարանը ստանում է նաև տեղական և օտար պարբերական մամուլ ինչպես ԱՊՀ, այնպես էլ արտասահմանյան այլ երկրներից: Գրադարանում պահվում են նաև “Պատմություն” մասնագիտությամբ պաշտպանված ատենախոսություններ:ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի գրադարանը աշխատում է ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը 10.00-17.00:

Գրադարանի գրքերի ցանկ

Հայերեն

Ռուսերեն

Օտար լեզուներ

Գրադարանի վարիչ` Հասմիկ Սարգսյան
Գրադարանավար՝ Ազնիվ Իսկանդարյան


ՀՀ ԳԱԱ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՄԱՍԻՆ

Բաժին՝

 Հարգելի բարեկամ, 
 ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի համացանցային կայքը հնարավորություն է ընձեռում աշխարհին նորագույն հաղորդակցման և տեղեկատվության փոխանակման միջոցներով ծանոթանալ Հայոց լեռնաշխարհի, Հայ ժողովրդի կազմավորման, պետականության պատմության, Հայկական հարցի ու Հայոց ցեղասպանության, Հայկական սփյուռքի, Արցախի, ազգային ազատագրական պայքարի և Հայոց պատմությանն առնչվող տարրաբնույթ այլ խնդիրներին: 
 Կայքի հիմնական խնդիրներից է նաև պատմական ճշմարտության բոլոր խեղաթյուրումներին և աղավաղումներին գիտական մակարդակով հակադարձելը:

A. Melkonyan

ՀՀ ԳԱԱ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՏՆՕՐԵՆ,Պ.Գ.Դ, ՊՐՈՖԵՍՈՐ, ՀՀ ԳԱԱ ԱԿԱԴԵՄԻԿՈՍ   ԱՇՈՏ ՄԵԼՔՈՆՅԱՆ

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտը պետական ոչ-առևտրային կազմակերպություն է, որը գտնվում է ՀՀ Կրթության և գիտության նախարարության գերատեսչական ենթակայության տակ: Ինստիտուտի գործունեության նպատակն է իր մասնագիտացմանը համապատասխան` գիտական, գիտատեխնիկական հետազոտություններ, գիտակրթական, խմբագրական, հրատարակչական աշխատանքներ կազմակերպելն ու իրականացնելը, գիտական կադրերի պատրաստումը, հանրապետական և միջազգային գիտական կազմակերպությունների հետ համագործակցությունը և համատեղ գիտական ծրագրերի իրականացումը:  

 Պատմության ինստիտուտի կազմավորումն անցել է բարդ և դժվարին ուղի: 1925 թ. հիմնադրվել է Հայաստանի գիտության և արվեստի ինստիտուտը, որը 1930-ին վերանվանվել է Գիտությունների ինստիտուտի: Այն իր շուրջն է համախմբել պատմության, հնագիտության, արվեստագիտության և հումանիտար այլ բնագավառների հետազոտողներին:

  1932 թ. ստեղծվել է Կուլտուրայի պատմության ինստիտուտը: Այս ինստիտուտի հիման վրա 1935-ին կազմավորվել է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի հայկական մասնաճյուղը (Արմֆան), որի կազմի մեջ մտել են նաև Պատմության և Գրականության ինստիտուտը: 1943 թ. նոյեմբերին ՀԽՍՀ ժողկոմխորհի հրամանագրով ԽՍՀՄ ԳԱ Հայկական մասնաճյուղի հիման վրա ստեղծվել է Հայաստանի Գիտությունների Ակադեմիան: Ակադեմիայի կազմում պատմության ինստիտուտը դարձել է առանձին հաստատություն: Պատմության ինստիտուտի հիմնադրումը նոր թափ է հաղորդել հայ պատմագրության զարգացմանը: Ինստիտուտը դարձել է մասնագետ պատմաբանների պատրաստման կարևոր կենտրոն: Այն առանձնանում է հետազոտությունների լայն շրջանակով: Պատմության ինստիտուտը նպատակաուղղված զբաղվում է հայ ժողովրդի և Հայոց պատմության բոլոր ժամանակաշրջանների ուսումնասիրությամբ:

 Ներկայումս պատմության ինստիտուտի աշխատակիցները 119-ն են, որոնցից 57-ը` կանայք են, գիտաշխատողները` 88 են, որոնցից 36-ը կին: Ինստիտուտն ունի հզոր գիտական ներուժ` 2 ակադեմիկոս, 1 թղթակից անդամ, գիտությունների 21 դոկտոր և գիտությունների 47 թեկնածու:

Պատմության ինստիտուտի առաջին տնօրենն էր Հայաստանի գիտությունների Ակադեմիայի պրեզիդենտ, ակադեմիկոս Հովսեփ Օրբելին: Օրբելուն փոխարինել են Ա. Հովհաննիսյանը, Ս. Երեմյանը, Ա. Հարությունյանը (Հարենցը), Գ. Գալոյանը և Հ. Ավետիսյանը: 2002 թ. մինչ օրս ինստիտուտը ղեկավարում է պ.գ.դ, պրոֆեսոր, ԳԱԱ ակադեմիկոս Ա. Մելքոնյանը: