Նորություններ - Հայտարարություններ - Թարմացումներ

Հայտարարություն

Խոր կսկիծով հայտնում ենք, որ վախճանվել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի «Հայ գաղթօջախների պատմության» բաժնի երկարամյա գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր, Վարդան Արշավիրի Խաչատրյանը (1932-2021 թթ)։

Նրա գիտական հետաքրքրությունների շրջանակը հայ-ռուսական պատմա-մշակութային առնչություններն էին, մասնավորապես Աստրախանի հայ գաղթօջախի պատմության տարբեր ժամանակաշրջանների՝ սկզբնավորումից (16-րդ դ.) մինչեւ 20-րդ դարասկզբի Աստրախանի հայերի առեւտրա-տնտեսական, իրավա-դատական հարաբերությունների բազմադրյան պատմության, քաղաքի եւ շրջանի արդյունաբերության մեջ հայերի ունեցած խոշոր ներդրման, մշակութային կյանքի, հայկական դպրոցների, հայ տպագրության ուսումնասիրությունը։

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի երիտասարդ գիտաշխատողների խորհուրդը 2021 թ. հուլիսի 2-4-ը կազմակերպում է հերթական` XXXXI գիտական նստաշրջանը

Գիտաժողովին կարող են մասնակցել մինչև 35 տարեկան պատմաբանները: Մասնակցել ցանկացողները պետք է մինչև ս./թ. մայիսի 31-ը զեկուցման հիմնադրույթն ուղարկեն Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլ. փոստին, կամ էլ ներկայացնեն Ինստիտուտի գիտքարտուղար Հակոբ Մուրադյանին կամ Երիտասարդ գիտաշխատողների խորհրդի նախագահ Վահե Սարգսյանին: