Նոյեմբերի 20-ին տեղի ունեցավ Նոր պատմության բաժնի հեռավար նիստ՝ Ռ․Սահակյանի, Ս․Սարգսյանի, Հ․ Մուրադյանի, Ա․ Հայրապետյանի, Ն․ Գինոսյանի, Հ․ Ամիրջանյանի, Մ․ Հարությունյանի, Լ․ Քոսյանի, Ն․ Ադամյանի և Մ․ Երանոսյանի մասնակցությամբ։
Օրակարգում՝
- Մարինե Հարությունյանի «Արցախում (Ղարաբաղ) գրված հայերեն ձեռագրերի ձեռագրացուցակ (1639-1822 թթ.)» վերնագրով մենագրության քննարկում:
- Մկրտիչ Դանիելյանի «Աբրահամ Դաստակյանի հասարակական-քաղաքական գործունեությունը» գրքույկի քննարկում:
- Տարեկան հաշվետվությունների ամփոփում: