ԱՆՑԱԾ ՈւՂԻՆ

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտը պարբերաբար կազմակերպել է երիտասարդ գիտաշխատողների և ասպիրանտների գիտական նստաշրջաններ: Այս գիտաժողովների թեզիսները մշտապես հրատարակվել են, ինչը հանդիսացել է ինստիտուտի երիտասարդ գիտաշխատողներից շատերի առաջին քայլերը գիտության մեջ: Երիտասարդների գիտական գործունեության հետագա խրախուսման նպատակով նստաշրջանների հրավիրման, թեզիսների տպագրության հետ մեկտեղ, ինստիտուտի գիտական խորհուրդը, 1997 թվականից նախաձեռնեց, առանձին գրքույկներով, հոդվածների ժողովածուներով հրատարակել երիտասարդ գիտնականների աշխատությունների շարք: Նույն թվականի նոյեմբերին լույս տեսավ առաջին գրքույկը, որում տեղ գտան հայոց պատմության տարբեր հիմնահարցերին վերաբերող հետաքրքրական հոդվածներ, որոնք նախապես քննարկվել և հրատարակության էին երաշխավորել ինստիտուի համապատասխան բաժինները: 
 Ժողովածուն լույս է տեսնում Մեսրոպ Արք. Աշճյան մատենաշար խորագրով: