ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ, ՇԱՐԱՖՅԱՆ ՆԱՐԵԿ

2022 թ. հուլիսի 8-ին, ժամը 1400-ին, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում տեղի կունենա ինստիտուտում գործող ՀՀ ԲՈԿ-ի Հայոց պատմության 004 մասնագիտական խորհրդի նիստ:

ОՐԱԿԱՐԳ

ՇԱՐԱՖՅԱՆ ՆԱՐԵԿԻ «ՀԱՅ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ 1988-1990 ԹԹ.» ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ:

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի երիտասարդ գիտաշխատողների խորհուրդը 2022թ․ հուլիսի 8-10-ը կազմակերպում է հերթական՝ XLII գիտական նստաշրջանը

Գիտաժողովին կարող են մասնակցել մինչև 35 տարեկան պատմաբանները: Մասնակցել ցանկացողները պետք է մինչև ս./թ. հունիսի 25-ը զեկուցման հիմնադրույթն ուղարկեն Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլ. փոստին, կամ՝ ներկայացնեն Ինստիտուտի գիտքարտուղար Հակոբ Մուրադյանին կամ Երիտասարդ գիտաշխատողների խորհրդի նախագահ Վահե Սարգսյանին:

Հիմնադրույթը պետք է լինի 200-250 բառ: Տառատեսակը հայերենի դեպքում` Sylfaen, այլ լեզուների պարագայում` Times New Roman։ Զեկուցման համար տրամադրվելու է մինչև 15 րոպե ժամանակ։ Գիտական աստիճան չունեցողները պարտադիր պետք է ներկայացնեն երաշխավորական գրություն գիտական ղեկավարից կամ գիտական (գիտակրթական) հաստատության համապատասխան մասնագիտական ստորաբաժանման կողմից:

Տեխնիկական չափանիշներին չբավարարող աշխատանքները չեն ընդունվի։

Լավագույն զեկուցումները կտպագրվեն ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի «Հայոց պատմության հարցեր» հանդեսի 2(24)-րդ համարում:

 

ՀՀ ԳԱԱ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը հյուրընկալել էր ՌԴ Հյուսիս-կովկասյան դաշնային համալսարանի Արտասահմանյան պատմության, քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ Իգոր Կրյուչկովին

Ս․ Թ․ մայիսի  3-ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում հյուրընկալվեց և գիտակրթական միջոցառումներին մասնակցեց ՌԴ Հյուսիս-կովկասյան դաշնային համալսարանի Արտասահմանյան պատմության,  քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, պ․գ․դ․, պրոֆ․ Իգոր Կրյուչկովը։ Նախ նա հետաքրքիր և բովանդակալից զեկուցում ներկայացրեց ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի պատմության,  քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ամբիոնի մագիստրանտների և դասախոսական կազմի համար: Ծավալված հարց ու պատասխանին մասնակցեցին նաև ինստիտուտի մի շարք գիտաշխատողներ։

ԿԼՈՐ ՍԵՂԱՆ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտաշխատող, պ.գ.թ., դոցենտ Սարգիս Գրիգորյանը Մոսկվայում մասնակցել է «Միջազգային հարցերով ռուսական խորհրդի» և «Դիոլոգ» հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված կլոր սեղան-քննարկմանը՝ հանդես գալով «Իսլամական ծայրահեղականության ներկայիս դրսևորումները Կովկասում՝ որպես սպառնալիք Հայաստանի և Ռուսաստանի համար» խորագիրը կրող զեկույցով:

Հայոց մեծ եղեռնի 107֊րդ տարելիցի արարողությունները Թեհրանում

Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի արարողությունը Թեհրանում սկսվեց մոմավառությամբ ապրիլի 23-ի երեկոյան Ս. Սարգիս մայր եկեղեցու բակից։ Ապրիլի 24-ի առավոտյան մատուցվեց պատարագ, ծաղիկներ խոնարվեցին Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, իսկ երեկոյան 19.30֊ին Թեհրանի նշանավոր «Արարատ»  մարզավանում, բազմահազար իրանահայերի մասնակցությամբ տեղի ունեցավ սգո հանդիսությունը։ Օրվա բանախոսը ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանն էր։ Ելույթ ունեցան ԻԻՀ֊ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, պրոֆ. Արսեն Ավագյանը և Հայ եկեղեցու Թեհրանի թեմի առաջնորդ, գերաշնորհ տեր Սեպուհ արք. Սարգսյանը։ Տեղի երիտասարդական կառույցները հանդես եկան գեղարվեստական կատարումներով։ Միջոցառմանը ներկա էին ԻԻՀ֊ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լևոն Ճագարյանը, Իրանի խորհրդարանի անդամներ, իրանահայ բազմաթիվ կազմակերպությունների ներկայացուցիչներ։