Թեկնածուական ատենախոսություն, Ազատյան Շավարշ

2021 թ. դեկտեմբերի 17-ին, ժամը 1400-ին, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում տեղի կունենա ինստիտուտում գործող ՀՀ ԲՈԿ-ի Հայոց պատմության 004 մասնագիտական խորհրդի նիստ:

ОՐԱԿԱՐԳ

ԱԶԱՏՅԱՆ ՇԱՎԱՐՇԻ «V–VIII ԴԱՐԵՐԻ ՀԱՅ ՍՐԲԱԽՈՍԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՄԱԳԻՏԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ» ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ:

«Օտար աղբյուրները հայկական գաղթավայրերի մասին» խորագրով միջազգային գիտաժողով

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում տեղի ունեցավ «Օտար աղբյուրները հայկական գաղթավայրերի մասին» միջազգային երկրորդ (առկա և առցանց) գիտաժողովը։
 

Ինստիտուտի փոխտնօրեն, պ․գ․դ․, պրոֆեսոր Կարեն Խաչատրյանը Ռուսաստանի Դաշնությունում մասնակցել է միջազգային գիտաժողովի

Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի Հարավ-Կովկասյան դաշնային համալսարանի հրավերով ինստիտուտի փոխտնօրեն, պ․գ․դ․, պրոֆեսոր Կարեն Խաչատրյանը 2021 թ․ հոկտեմբերի 15-16-ին մասնակցել է այստեղ տեղի ունեցած «Սահմանների ֆենոմենը պատմության և պատմական հիշողության մեջ» միջազգային կոնֆերանսին։

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ (ԵՐՐՈՐԴ) ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՄԱՆ 30-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

2021 թ. սեպտեմբերի 19-21-ը Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում տեղի ունեցավ և սեպտեմբերի 23-ին Երևանում շարունակվեց միջազգային գիտաժողով՝ նվիրված Արցախի Հանրապետության և Հայաստանի (երրորդ) Հանրապետության հռչակման 30-րդ տարեդարձին։ Այն կազմակերպել էին Արցախի Հանրապետության Ազգային ժողովն ու Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հետ համատեղ։ Գիտաժողովին մասնակցում էին հայ և այլազգի շուրջ չորս տասնյակ գիտնականներ Հայաստանի Հանրապետությունից, Արցախից, Ռուսաստանի Դաշնությունից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից և Ֆրանսիայից։ Հայաստանյան գիտնականների թվում ներկայացուցչական էր ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ութ գիտաշխատողների մասնակցությունը։

Ստեփանակերտ հասնելուն պես գիտաժողովի մասնակիցներն այցելեցին Արցախյան պատերազմի զոհերի հուշահամալիր և ծաղիկներ խոնարհեցին Հայրենիքի ազատության ու անկախության համար պայքարում զոհված մարտիկների շիրիմներին՝ ի նշան նրանց անմահ հիշատակի։