Միջազգային գիտաժողով. «Քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում և դրա հետևանքները (1908-1923 թթ.)»

2019 թ. մայիսի 10-12-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքի Արիստոտելի համալսարանում տեղի ունեցավ միջազգային գիտաժողով, որը կրում էր «Քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում և դրա հետևանքները (1908-1923 թթ.)» խորագիրը: Գիտաժողովին մասնակցում էին մի քանի տասնյակ երիտասարդ և անվանի գիտնականներ Հունաստանից, Հայաստանից, Շվեդիայից, ԱՄՆ-ից և այլ երկրներից:

ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ. «ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿՅԱՆՔԸ ԵՎ ՀԱՅԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՍԻՐԱՅԻ և ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ 1920-1930-ԱԿԱՆ ԹԹ.»

2019 թ. մայիսի 17-ին, ժամը 14:00-ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում  (Երևան, Մ. Բաղրամյան 24/4) տեղի կունենա պատմական գիտությունների թեկնածու Կարո Ժամխարյանի (1986–2016) «Կրթամշակութային կյանքը և հայապահպանության խնդիրները Սիրիայի և Լիբանանի հայկական համայնքներում 1920-1930-ական թթ.» գրքի շնորհանդեսը:

ԿԵՍՈՅԱՆ ԳԵՎՈՐԳ «ՊԵՏԱԿԱՆ-ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ՀՍԽՀ ԻՇԽԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ 1921-1934 ԹԹ.»

2019 թ. հունիսի 18-ին, ժամը 1400-ին, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում տեղի կունենա ինստիտուտում գործող ՀՀ ԲՈԿ-ի Հայոց պատմության 004 մասնագիտական խորհրդի նիստ:

ОՐԱԿԱՐԳ

ԿԵՍՈՅԱՆ ԳԵՎՈՐԳԻ «ՊԵՏԱԿԱՆ-ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ՀՍԽՀ ԻՇԽԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ 1921-1934 ԹԹ.» ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ:

ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ, ՆԱՋԱՐՅԱՆ ՄԵՐԻ

2019 թ. հունիսի 18-ին, ժամը 1400-ին, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում տեղի կունենա ինստիտուտում գործող ՀՀ ԲՈԿ-ի Հայոց պատմության 004 մասնագիտական խորհրդի նիստ:

ОՐԱԿԱՐԳ

ՆԱՋԱՐՅԱՆ ՄԵՐԻԻ «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՆԴՐՈՒՄ 1991-2016 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ» թեկնածուական ատենախոսության հրապարակային պաշտպանություն:

Ապրիլի 23֊ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում տեղի ունեցավ հանդիպում Թբիլիսիի պետական համալսարանի պատմության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Գեորգի Ճեիշվիլու և գիտական խորհրդի նախագահ Լավրենտի Ջանիաշվիլու հետ

Ապրիլի 23֊ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում տեղի ունեցավ հանդիպում Թբիլիսիի պետական համալսարանի պատմության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Գեորգի Ճեիշվիլու և գիտական խորհրդի նախագահ Լավրենտի Ջանիաշվիլու հետ։

ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի տարեկան ժողով

Մարտի 25-ին ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի տարեկան ժողովում հայագիտության և մասնավորապես հայ ազգային-ազատագրական շարժումների պատմության ուսումնասիրության բնագավառում ձեռք բերած ակնառու հաջողությունների համար լիբանանահայ հետազոտող, Լիբանանի խորհրդարանի երկարամյա պատգամավոր Եղյա Ճերեճյանին հանձնվեց ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտորի կոչման վկայականը։