ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՐ ՂԵՎՈՆԴ ԱԼԻՇԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 200-ԱՄՅԱԿԻՆ

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը 2020 թ. սեպտեմբերի 15-ին կազմակերպում է միջազգային գիտաժողով՝ «Օտար աղբյուրները հայկական գաղթավայրերի մասին»  խորագրով՝ նվիրված մեծանուն հայագետ, Մխիթարյան միաբանության անդամ Հայր Ղևոնդ Ալիշանի ծննդյան 200-ամյակին:

Մինչև սույն թվականի հունիսի 30-ը «Հայ գաղթօջախների և Սփյուռքի պատմության» բաժին ներկայացնել զեկուցման հիմնադրույթները 1 էջի սահմաններում (ներառյալ գիտական աստիճանը, կոչումը և այն հաստատությունը, որը ներկայացնում է զեկուցողը):

Ընտրված աշխատանքների հեղինակներին կտեղեկացվի 10-օրյա  ժամկետում:

Նյութերը պետք է ուղարկել հետևյալ էլ. հասցեին՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ 

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն:

Զեկուցումների համար տրամադրվելու է 15 րոպե:

Գիտաժողովի մասնակիցներին կտրվեն համապատասխան հավաստագրեր:

Գիտական նստաշրջանին զեկուցված նյութերը տպագրվելու են «Օտար աղբյուրները հայկական գաղթավայրերի մասին»  վերտառությամբ հոդվածների ժողովածուում:

Երթևեկի, կեցության և սննդի ծախսերը հոգում են մասնակիցները կամ գործուղող կազմակերպությունը: