ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ՝«ԿԻԼԻԿԻԱՅԻ ՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ 1908-1922 ԹԹ․» ԽՈՐԱԳՐՈՎ

Սույն թվականի հոկտեմբերի 4-ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Կիլիկիայի հայությունը 1908-1922 ԹԹ․» խորագրով միջազգային գիտաժողով։ Գիտաժողովը կազմակերպվել էր ՀՀ ԳԱԱ ՊԻ Նոր պատմության բաժնի նախաձեռնությամբ:

 

Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը:

Գիտաժողովի բացմանը մասնակցեց ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը։

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտից զեկուցումներով հանդես եկան պ․գ․դ. Ռուբեն Սահակյանը, պ․գ․թ․ Հասմիկ Ամիրջանյանը, պ․գ․դ. Սուրեն Սարգսյանը (հեռավար), պ․գ․թ․ Անի ֆիշենկճյանը, պ․գ․դ. Գայանե Մախմուրյանը,  պ․գ․թ․ Գեղամ Հովհաննիսյանը:

Ինստիտուտի աշխատակիցներից բացի, գիտաժողովին մասնակցում էին ներկայացուցիչներ նաև ՀՊՄՀ-ից, ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտից, Հայոց սեղասպանության ինստիտուտ-թանգարանից, ՀՀ ԳԱԱ Մ․ Աբեղյանի անվ․ գրականության ինստիտուտից, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտից ու ԵՊՀ-ից։

Հարցուպատասխանի և քննարկումների ավարտից հետո տեղի ունեցավ գիտաժողովի փակման արարողությունը: