«ՀԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹ» խորագրով միջազգային գիտաժողով

2022 թվականի հոկտեմբերի 20–21-ը ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «ՀԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹ» միջազգային գիտաժողովը։
 
Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի փոխտնօրեն, պ․գ․դ․, պրոֆ․ Կարեն Խաչատրյանը։
 
 
Ողջույնի և բացման խոսքով հանդես եկան ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանը և ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պ.գ.թ., դոցենտ Ռոբերտ Ղազարյանը։

Ինստիտուտի գիտաշխատողներից բացի, գիտաժողովին մասնակցում էին ներկայացուցիչներ նաև ՀԱԻ-ից, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայից, ԷՊՀԱԹ-ից, Ֆրիբուրգի համալսարանից, Մատենադարանից, Թայլանդից, Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջից, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտից, ԻԻՀ Սպահանի համալսարանից, ՀՊՄՀ-ից և Վարդենիսի «Բադեյան» պետական քոլեջից:
 
Գիտական նստաշրջանի բացումը տեղի ունեցավ հոկտեմբերի 20-ին:
 
Գիտաժողովի չորս նիստերը վարեցին՝ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Հին դարերի պատմության բաժնի վարիչ Գոհար Վարդումյանը, Երիտասարդ գիտաշխատողների խորհրդի նախագահ Վահե Սարգսյանը, Հին դարերի պատմության բաժնի գիտաշխատող Կարեն Թոխաթյանը և Մհեր Նավոյանը:
 
Պատմության ինստիտուտից զեկուցումներով հանդես եկան Գոհար Վարդումյանը, Կարեն Թոխաթյանը, Հարություն Խուդանյանը, Վահե Սարգսյանը, Անահիտ Մուշեղյանը:

Հոկտեմբերի 21-ին տեղի ունեցավ նստաշրջանի արդյունքների ամփոփումը: