2025 թ. հունիսի 10-ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում անցկացվեց «Հին Հայաստանի խորհրդանշաններն ու պատկերները» խորագրով միջազգային աշխատաժողովը, որը կազմակերպվել էր Պատմության ինստիտուտի Հին դարերի պատմության բաժնի կողմից։ Միջոցառումն անցկացվեց Իտալիայի Միջերկրածովյան և արևելյան հետազոտությունների ասոցիացիայի (ISMEO) հետ գիտական համագործակցության շրջանակում։
Բացման խոսքով հանդես եկավ Պատմության ինստիտուտի փոխտնօրեն, պ․գ․դ․, պրոֆ․ Կ․ Խաչատրյանը։
Ողջույնի խոսքով հանդես եկան Հին դարերի պատմության բաժնի վարիչ Միքայել Բադալյանը և ISMEO-ի գիտաշխատող Ռոբերտո Դանը։