ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաքական զագացումների գիտական խումբը և ՀԱԵ Արցախի թեմը 2025 թ. դեկտեմբերի 10-ին հրավիրում են «Հայոց արևելից կողմաց նահանգների պատմության հիմնահարցեր» խորագրով հանրապետական գիտաժողով` նվիրված անվանի պատմաբան, գրող և հասարակական, քաղաքական գործիչ Բագրատ Ուլուբաբյանի ծննդյան 100-ամյակին։
Հայտի ընդունման պայման
Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է ուղարկել լրացված մասնակցության հայտը (հավելված 1) Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլ. հասցեին մինչև 2025 թ. հոկտեմբերի 31-ը։
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերենը, անգլերենը և ռուսերենը:
Գիտաժողովի նյութերը տպագրվելու են առանձին ժողովածուով։
Հոդվածներին ներկայացվող պահանջներ
Հոդվածի համակարգչային շարվածքը` MS Word 2007-2016: Ծավալը` 2000-3200 բառ (առավելագույնը 12-13 էջ): Տեքստի տառատեսակը՝ Sylfaen (հայերեն), Times New Roman (անգլերեն, ռուսերեն): Առաջին էջի վերին տողի աջ մասում 12 տառաչափով թավ տրվում են հեղինակի անունը եւ ազգանունը: Մեկ տող ներքեւ՝ տողի աջ մասում, 12 տառաչափով տրվում է գիտական աստիճանը, կոչումը, երկիրը: Մեկ տող ներքեւ 12 տառաչափով գրվում են «Էլ. փոստ՝» արտահայտությունը, այնուհետեւ տրվում է հեղինակի էլեկտրոնային փոստի հասցեն: Հաջորդ տողում նույն կերպ լրացնել «orcid»-ի կոդը: Մեկ տող բաց թողնելով՝ տողի մեջտեղում, 12 տառաչափով, թավ գլխատառերով գրվում է հոդվածի վերնագիրը: Մեկ տող բաց թողնելով՝ 12 տառաչափով գրել Հիմնաբառեր, որը պետք է լինի 7-10 բառ, տառերի ձեւը՝ շեղ: Մեկ տող բաց թողնելով` շարադրվում է հոդվածի հիմնական տեքստը: Հիմնական տեքստի տառաչափը` 12, միջտողային հեռավորությունը` 1.5, էջի ձեւաչափը` Ա 4: Հղումները տրվում են տողատակերում՝ 10 տառաչափով: Հոդվածի հիմնական տեքստից հետո ամփոփագրի ծավալը՝ 300 բառից ոչ ավել, անգլերեն և ռուսերեն լեզվով: Անգլերեն և ռուսերեն ամփոփագրի դեպքում՝ աջ կողմում հեղինակի անունը եւ ազգանունը, հաջորդ տողում գիտական աստիճանը, կոչումը, երկիրը: Հաջորդ տողում՝ հոդվածի վերնագիրը՝ կենտրոնում թավ: Հաջորդ տողում՝ Ռեզյումե բառը կենտրոնում: Մեկ տող բաց թողնելով՝ 12 տառաչափով գրել Հիմնաբառեր, որը պետք է լինի 7-10 բառ, տառերի ձեւը՝ շեղ: Մեկ տող բաց թողնելով` շարադրվում է հոդվածի ամփոփագիրը՝ 12 տառաչափով:
Վերը նշված չափորոշիչներին չհամապատասխանող հոդվածները չեն տպագրվելու:
Հոդվածները պետք է ուղարկել Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլ. հասցեին:
Հոդվածների ընդունման վերջնաժամկետն է 2025 թ. դեկտեմբերի 25-ը:
Հայտաձևը՝ ստորև
Հանրապետական գիտաժողովի մասնակցության հայտաձև.docx - Google Փաստաթղթեր