ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ ինստիտուտի Հին դարերի պատմության բաժնի վարիչի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար.

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն՝

ա) պատմական գիտությունների թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճան,

բ) գիտական գործունեության առնվազն 10 տարվա փորձ,

գ) վերջին 5 տարվա ընթացքում հեղինակ է առնվազն գիտական 10 աշխատության:

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ ՊՈԱԿ-ի Հին դարերի պատմության բաժնի վարիչի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

ա) գրավոր դիմում,

բ) երկու լուսանկար՝ ¾ չափի,

գ) քաղվածք աշխատանքային գրքույկից,

դ) ինքնակենսագրություն,

ե) անձնագրի պատճեն,

զ) թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճանը հավաստող փաստաթուղթ,

է) կադրերի հաշվառման անձնական թերթիկ՝ լրացված,

ը) բնութագիր վերջին աշխատավայրից,

թ) հրատարակված աշխատությունների ցանկ` հաստատված համապատասխան կարգով,

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել սույն հայտարարության հրապարակման օրվանից սկսած մեկ ամսվա ընթացքում (բացի շաբաթ և կիրակի օրերից) Պատմության ինստիտուտի գիտքարտուղարին:

Հասցեն`Երևան, Մ. Բաղրամյան պողոտա 24/4, հեռախոս՝ 010581931: