Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն՝
ա) պատմական գիտությունների թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճան,
բ) գիտական գործունեության առնվազն 10 տարվա փորձ,
գ) վերջին 5 տարվա ընթացքում հեղինակ է առնվազն գիտական 10 աշխատության:
ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ ՊՈԱԿ-ի Հին դարերի պատմության բաժնի վարիչի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
ա) գրավոր դիմում,
բ) երկու լուսանկար՝ ¾ չափի,
գ) քաղվածք աշխատանքային գրքույկից,
դ) ինքնակենսագրություն,
ե) անձնագրի պատճեն,
զ) թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճանը հավաստող փաստաթուղթ,
է) կադրերի հաշվառման անձնական թերթիկ՝ լրացված,
ը) բնութագիր վերջին աշխատավայրից,
թ) հրատարակված աշխատությունների ցանկ` հաստատված համապատասխան կարգով,
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել սույն հայտարարության հրապարակման օրվանից սկսած մեկ ամսվա ընթացքում (բացի շաբաթ և կիրակի օրերից) Պատմության ինստիտուտի գիտքարտուղարին:
Հասցեն`Երևան, Մ. Բաղրամյան պողոտա 24/4, հեռախոս՝ 010581931: