ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԵՑ ԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԳԱԱ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԱՋԻԿՍՏԱՆԻ ԳԱԱ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ, ՀՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԶԳԱՐՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԻ ՄԻՋԵՎ

2017 թ. սեպտեմբերի 27-ին Մոսկվայում ԱՊՀ պատմության ինստիտուտների միջազգային ընկերակցության նիստի շրջանակներում գիտական համագործակցության մասին համաձայնագիր ստորագրվեց ՀՀ ԳԱԱ պատմության և Տաջիկստանի ԳԱԱ պատմության, հնագիտության և ազգագրության ինստիտուտների միջև: Հանդիսավոր պայմաններում համաձայնագիրը ստորագրեցին ինստիտուտի տնօրեններ Ա. Մելքոնյանը և Զ. Ակրամին:

 

Համաձայնագիրը նախատեսում է գիտական համագործակցության լայն շրջանակներ. երկու ժողովուրդների և երկրների պատմական, մշակութային կապերի ու հարաբերությունների, Տաջիկստանի հայկական համայնքի պատմության և այլ թեմաների հետազոտում, կադրերի փոխանակում, համատեղ գիտաժողովի կազմակերպում և այլն: Ինստիտուտի կողմից ստորագրված հերթական համաձայնագիրը առավել կնպաստի մեր ինստիտուտի և նրա աշխատակիցների գիտական կապերի և միջազգային համագործակցության ընդլայնմանը: