ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՏՆՕՐԵՆ Ա. ՄԵԼՔՈՆՅԱՆԸ ԵՎ ՓՈԽՏՆՕՐԵՆ Կ. ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄԱԳԵՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՀՐԱՎԻՐՎԱԾ ՊԱՏՄԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ԳԼԽԱՎՈՐ ԱՍԱՄԲԼԵԱՅԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ

Սեպտեմբերի 29-30-ը Մոսկվայի «Պրեզիդենտ» հյուրանոցում իր աշխատանքներն անցկացրեց Պատմական գիտությունների համաշխարհային կոմիտեի Գլխավոր ասամբլեան, որտեղ Հայաստանի պատմագետների միությունը միաձայն քվեարկությամբ դարձավ Կոմիտեի պաշտոնական անդամ:

Նշենք, որ հայ պատմաբանների համար այս նշանակալի հաջողությունում զգալի ավանդ ունի ՌԴ ԳԱ ակադեմիկոս Ալեքսանդր Օհանի Չուբարյանը: Հայաստանի հետ միասին Կոմիտեի անդամ դարձան Ուրուգվայի, Պարագվայի և Կոլումբիայի պատմաբանների ազգային միությունները: Ի դեպ, նախկին ԽՍՀՄ հանրապետություններից հեղինակավոր այս կազմակերպությունում ընդգրկված են միայն Ռուսաստանն ու Հայաստանը: