2018 թ. մարտի 12-14-ը Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի Լիբանանի միջազգային համալսարանում տեղի ունեցավ ասորագիտական հերթական գիտաժողովը՝ նվիրված վաստակաշատ ասորագետ Ջեբրայիլ Ալ-Քուրդահիին:

Գիտաժողովը նվիրված էր ասորագիտական արդի կարևոր հիմնախնդիրներին ու հարցերին, որին մասնակցում էին շուրջ 50 գիտնականներ և մտավորականներ Ավստրալիայից, Գերմանիայից, Շվեդիայից, Եգիպտոսից, Թունիսից, Իրաքից, Սիրիայից, և Լիբանանից: 

 

Գիտաժողովին հրավիրված էր նաև ՀՀ ԳԱԱ պատմության ինտիտուտի ավագ գիտաշխատող, ցեղասպանագետ, պ.գ.թ. Անահիտ Խոսրոևան: Նրա զեկույցը նվիրված էր ասորիների ցեղասպանությանն ինչպես Օսմանյան կայսրությունում մեկ դար առաջ, այնպես էլ Մերձավոր Արևելքում, մասնավորապես Իրաքում և Սիրիայում, ներկայումս տեղի ունեցող ասորիների էթնիկ զտմանը:

Եռօրյա գիաժողովի ավարտից հետո որոշ մասնակիցներ, այդ թվում նաև Անահիտ Խոսրոևան, պարգևատրվեցին շնորհակալագրերով: