2018թ. մայիսի 29-30-ին Բեյրութում՝ Հայկազեան Համալսարանում, տեղի ունեցավ «Եգիպտոսի, Սուտանի և Եթովպիոյ հայերը» խորագիրը կրող գիտաժողովի երկրորդ փուլը՝ Բ. բաժինը:
Գիտաժողովին մասնակցում էին Պատմության ինստիտուտի աշխատակիցներ՝ կրտսեր գիտաշխատող Վ. Սարգսյանը և պ.գ.թ. Ա. Մաղալյանը: Մայիսի 29-ին՝ Ա. նիստում, Վ. Սարգսյանը հանդես եկավ «Ք.ա II-I Հազարամեակներու Հայկական Լեռնաշխարհի Եւ Եգիպտոսի Փոխառնչութիւններ» զեկույցով, մայիսի 30-ին՝ է. նիստում, Ա. Մաղալյանը՝ «Հայ Ուղեգիրները Եթովպիայի Եւ Հայ-Եթովպական Յարաբերութիւնների Մասին» զեկույցով: