2018 թ. սեպտեմբերի 25-ին տեղի ունեցավ գիտխորհրդի ընդլայնված նիստը՝ օրակարգային 5 հարցերով:
Օրակարգային առաջին հարցը վերաբերում էր պարգևատրումներին: Ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանի անվան մրցանակով պարգևատրվեցին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի աշխատակիցներ Համո Սուքիասյանը, Վահե Թորոսյանը և ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի գիտական քարտուղար Գոռ Մարգարյանը:
Այդ ամենից հետո գիտխորհուրդն անցավ օրակարգային մյուս հարցերին, որոնցից առաջինը ատենախոսության թեմաների հաստատում էր: Օրակարգային հաջորդ հարցը վերաբերում էր աշխատությունների հրատարակության երաշխավորմանը և պատասխանատու խմբագիրների ընտրությանը:
Նիստի օրակարգային հարցերը եզրափակեց «Խառանի ճակատամարտը (մ․թ․ա․ 53թ)» զեկույցը, որը ներկայացրեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի հին դարերի պատմության բաժնի վարիչ Հայկ Հակոբյանը: