ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԵՐԵՎԱՆ-2800» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ

2018թ. հոկտեմբերի 23-ին Երևան քաղաքի պատմության թանգարանի սրահում մեկնարկեց «Երևան-2800» եռօրյա միջազգային գիտաժողովը:

Գիտաժողովը կազմակերպվել էր ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի, Երևան քաղաքի պատմության թանգարանի և Երևանի պետական համալսարանի նախաձեռնությամբ:

Բացման խոսքով հանդես եկավ Երևան քաղաքի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը:

Գիտաժողովի մասնակիցներին ողջունեցին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, որը կարևորեց գիտաժողովի նախաձեռնությունը, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը և այլք:

ՀՀ ԳԱԱ պատմու­թյան ինստիտուտից զեկուցումներով հանդես եկան ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը («Ժողովրդագրական իրավիճակը Երևանում 19-րդ դարի առաջին քառորդին»), Հասմիկ Ամիրջանյանը («Երևանի տեղն ու դերը Հովսեփ արք. Արղությանի քաղաքական հայեցակարգում»), Համո Սուքիասյանը («Երևանի «Հերմես» մասնավոր հրատարակչության հիմնադրման պատմությունից»):

  

Գիտաժողովը կշարունակվի մինչև հոկտեմբերի 25-ը: