Սույն թվականի փետրվարի 21-22-ը Վրաստանի Գորի քաղաքի պետական համալսարանի հրավերով ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի աշխատակից Հարություն Խուդանյանը ներկա գտնվեց Դավիթ Շինարարին նվիրված ամենամյա գիտաժողովին որպես միակ արտասահմանյան մասնակից:
Գիտաժողովի բացմանը Հ. Խուդանյանը հանդես եկավ ողջույնի խոսքով և կարևորեց հայ-վրացական դարավոր բարեկամությունը, արդի ժամանակներում երկու ժողովուրդների միջև երկխոսությունն ու սերտ ակադեմիական կապերի նշանակությունը:
Բացի գիտական զեկուցումները և բուռն քննարկումները նաև վրացի գործընկերների հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց փոխադարձաբար ակտիվություն հաղորդել երկկողմանի շփումներին և մասնակցությանը տարբեր գիտական միջոցառումներին, ինչպես նաև այդ հարաբերությունները տեղափոխելու գիտագործնական հարթություն: