Մենագրությունը նվիրված է 1870-1890-ական թվականներին Եգիպտոսի արաբալեզու մամուլում լույս տեսած Հայկական հարցին առնչվող նյութերի վերհանմանը, պատմաքննական լույսի ներքո դրանց ուսումնասիրությանը և տվյալ խնդրում Եգիպտոսի հանրային վերաբերմունքի բացահայտմանը:
Աշխատության մեջ ներկայացվել են պատմական տվյալ ժամանակահատվածում եգիպտական մամուլի զարգացման հիմնական ուղղությունները և գլխավոր պարբերականները, քննության է ենթարկվել հիմնականում տվյալ պարբերականներում լույս տեսած նյութը, կատարվել են համապատասխան եզրահանգումներ:
Այն հասցեագրված է գիտական և ընթերցող հանրության լայն շրջանակներին: