Աշխատությունը, հիմնվելով Կ.Պոլսի «Ճակատամարտ» օրաթերթի հրապարակումների վրա, 1918-1924 թվականների կտրվածքով ներկայացնում է հայ գաղթականների և որբերի հիմնախնդիրները, ինչպես նաև՝ Հայաստանի Առաջին հանրապետության և Թուրքիայի պետական ու հայ ազգային կառույցների կողմից դրանց լուծման նպատակով իրականացված ծրագրերն ու նախաձեռնած կարևոր ձեռնարկները: Պարբերականի հավաքածուն կարող է ծառայել որպես սկզբնաղբյուր, քանի որ թերթի էջերում առաջին ձեռքից տպագրվել են Հայկական հարցին ու մասնավորապես հայ գաղթականների ու որբերի հիմնախնդիրներին վերաբերող բազմաթիվ փաստաթղթեր:
Գիրքն ունի գիտագործնական նշանակություն: Այն նախատեսված է պատմաբանների, քաղաքագետների, հայ մամուլի պատմությունն ուսումնասիրողների և ընթերցող լայն հասարակայնության համար: