Սևրի դաշնագրի 100-ամյակին նվիրված առցանց գիտաժողով

Սեպտեմբերի 19-֊ին ՀՅԴ Նյու Ջերսիի և ՌԱԿ-ի Նյու Յորքի և Նյու Ջերսիի կառույցների նախաձեռնությամբ կայացավ Սևրի դաշնագրի 100-ամյակին նվիրված առցանց գիտաժողով, որին Հայաստանից և Սփյուռքի տարբեր համայնքներից հետևում էին մոտ 120 մասնակիցներ։ Գիտաժողովին զեկուցումներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն պգդ, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, Փարիզի Ժան Մոնե Սենթ Էթյենի համալսարանի պրոֆեսոր, պգդ Թալին Տեր-Մինասյանը և ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ, պգ,դ, պրոֆեսոր Արմեն Մարուքյանը։ Վերջում զեկուցողները պատասխանեցին ունկընդիրների հարցերին։ 

https://vimeo.com/460580541

ՀՈՒՇ-ՑԵՐԵԿՈՒՅԹ՝ Ի ՀԻՇԱՏԱԿ ՊԱՏՄ. ԳԻՏ. ԴՈԿՏՈՐ, ՊՐՈՖԵՍՈՐ ՀԱՄԼԵՏ ՄԱԼԽԱՍԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ

Ս. թ. սեպտեմբերի 25-ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում տեղի ունեցավ պատմական գիտությունների դոկտոր Համլետ Հարությունյանի «ԵՐԵՎԱՆԻ ՆԱՀԱՆԳԻ ՎԱՐՉԱԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԸ, ԱՐՀԵՍՏՆԵՐՆ ՈՒ ԱՌԵՎՏՈՒՐԸ» գրքի շնորհանդեսը:

  

«ԽՍՀՄ վճռական դերը ֆաշիստական Գերմանիայի ջախջախման և Եվրոպայի հետպատերազմյան կառուցվածքի ձևավորման գործում» միջազգային գիտաժողով

Սեպտեմբերի 21֊ին Մոսկվայի պոլիտեխնիկական համալսարանում մեկնարկեց «ԽՍՀՄ վճռական դերը ֆաշիստական Գերմանիայի ջախջախման և Եվրոպայի հետպատերազմյան կառուցվածքի ձևավորման գործում» միջազգային գիտաժողովը։ Ի թիվս ՌԴ և ԱՊՀ երկրների մասնակիցների, հեռավար կարգով գիտաժողովին մասնակցում էին նաև Սերբիայի, Հայաստանի և Ֆրանսիայի մասնագետները։