Հետաքրքիր և տպավորիչ հանդիպում տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում: Գիտական հասարակայնության առջև ծավալուն բանախոսությամբ հանդես եկան Մեխիկոյի (Մեքսիկա) սոցիալական անտրոպոլոգիայի հետազոտության և ուսումնառման կենտրոնի աշխատակից, մարդաբան Կառլոս Անթառամյանը և Սան-Պաուլո քաղաքի (Բրազիլիա) ֆեդերալ համալսարանի դոկտոր Էյտոր Լոուեյրան: