ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժինը հրավիրում է մասնակցելու «Հայ ժողովրդի ազգային զարթոնքը որպես Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման մեկնարկ» խորագրով միջազգային գիտաժողովին, որը տեղի կունենա 2025 թվականի ապրիլի 22-23-ը։
Գիտաժողովի նպատակը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 50-րդ տարելիցին՝ 1965թ. Խորհրդային Հայաստանում և Սփյուռքում սկիզբ առած ագային զարթունքի, ինչպես նաև հայ ժողովրդի նկատմամբ իրագործված հանցագործության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացի համակողմանի ուսումնասիրումն ու հանրահռչակումն է՝ ընդգծելով դրա պատմական, իրավական և քաղաքական ասպեկտները և արդարության վերականգնման հեռանկարները։
Թեմատիկ ուղղություններ՝
- Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացի մեկնարկի և դրա փուլերի քննարկում և ներկայացում:
- Սփյուռքի համայնքների, առանձին կառույցների և կազմակերպությունների մասնակցությունը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացին:
- Այլախոհական շարժման դրսևորումները Խորհրդային Հայաստանում:
- Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների պաշտպանության շուրջ տարվող աշխատանքները ԽՍՀՄ-ում:
Հայտի ընդունման պայմաններ
Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է ուղարկել լրացված մասնակցության հայտը (հավելված 1) և զեկուցման համառոտ ամփոփագիրը (200-300 բառ) Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլ. հասցեին մինչև 2025 թ. մարտի 1-ը։
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերենը, անգլերենը և ռուսերենը:
Հայտաձևը՝ ստորև