Միջազգային գիտաժողովի մասնակցության հրավեր

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժինը հրավիրում է մասնակցելու «Հայ ժողովրդի ազգային զարթոնքը որպես Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման մեկնարկ» խորագրով միջազգային գիտաժողովին, որը տեղի կունենա 2025 թվականի ապրիլի 22-23-ը։

Գիտաժողովի նպատակը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 50-րդ տարելիցին՝ 1965թ. Խորհրդային Հայաստանում և Սփյուռքում սկիզբ առած ագային զարթունքի, ինչպես նաև հայ ժողովրդի նկատմամբ իրագործված հանցագործության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացի համակողմանի ուսումնասիրումն ու հանրահռչակումն է՝ ընդգծելով դրա պատմական, իրավական և քաղաքական ասպեկտները և արդարության վերականգնման հեռանկարները։

 

Թեմատիկ ուղղություններ՝

  1. Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացի մեկնարկի և դրա փուլերի քննարկում և ներկայացում:
  2. Սփյուռքի համայնքների, առանձին կառույցների և կազմակերպությունների մասնակցությունը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացին:
  3. Այլախոհական շարժման դրսևորումները Խորհրդային Հայաստանում:
  4. Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների պաշտպանության շուրջ տարվող աշխատանքները ԽՍՀՄ-ում:

 

Հայտի ընդունման պայմաններ

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է ուղարկել լրացված մասնակցության հայտը (հավելված 1) և զեկուցման համառոտ ամփոփագիրը (200-300 բառ) Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլ. հասցեին մինչև 2025 թ. մարտի 1-ը։ 

 

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերենը, անգլերենը և ռուսերենը:

Հայտաձևը՝ ստորև

https://docs.google.com/document/d/115y2fb-GxjmiDO4f0lAe9F6H7z0muQI0/edit?fbclid=IwY2xjawIJdZpleHRuA2FlbQIxMAABHQrQK_MDROG0jCtHk2foHl7z8Uj0doGFlTves8m6AYGcbDBOaLEvaXxxrw_aem_FcEWsxT1yJgcYfxwPYEznw&pli=1