ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՆԻՍՏ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀՀ ԳԱԱ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ 75-ԱՄՅԱԿԻՆ

2018 թվականի դեկտեմբերի 26-27-ը տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի 75-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներ:

Դեկտեմբերի 26-ին մեկնարկեց Երիտասարդ գիտաշխատողների խորհրդի XXXIX գիտական նստաշրջանը՝ նվիրված պատմության ինստիտուտի հիմնադրման 75-ամյակին: Զեկուցումներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի աշխատակիցներ պ.գ.թ. Համո Սուքիասյանը, պ.գ.թ. Գոռ Երանյան, պ.գ.թ. Մարիամ Գրիգորյանը, Վահե Սարգսյանը, Հարություն Խուդանյանը, Լիանա Նազարյանը, Գայանե Ղազարյանը և Նարինե Հարությունյանը:

Դեկտեմբերի 27-ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում մեկնարկեց հոբելյանական նիստը, որի շրջանակներում տեղի ունեցավ «Պատմության ինստիտուտ–75» գրքի շնորհանդեսը և «Պատմության ինստիտուտ–60» ֆիլմի ցուցադրությունը:

    

«Պատմության ինստիտուտ–75» գրքում ամփոփվել է պատմության ինստիտուտի 75 տարիների գիտական, գիտակազմակերպչական և գիտակրթական գործունեությունը: Հավելվածում հրատարակված է 1943-2018 թթ. ինստիտուտի աշխատակիցների հրատարակած գրքերի ստվար ցանկը:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ա. Մելքոնյանը, ողջույնի խոսք ասաց ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը: ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի 75-ամյակի առթիվ ներկաներին շնորհավորցին նաև ԵՊՀ ռեկտոր ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, Արամ Սիմոնյանը, Մատենադարանի տնօրեն, պ.գ.դ. Վահան Տեր-Ղևոնդյանը, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պ.գ.դ. պրոֆ., Էդիկ Մինասյանը և այլք:

    

Ներկաներին փոխանցվեց ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանի ողջույնի խոսքը: ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը պարգևատրվեց ՀՀ սփյուռքի նախարարության Ոսկե հուշամեդալով, իսկ ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը` ՀՀ սփյուռքի նախարարության Ոսկե մեդալով: ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի փոխտնօրեն, պ.գ.դ., պրոֆեսոր Կարեն Խաչատրյանը, «Հայ պարբերական մամուլի և հասարակական մտքի պատմության» բաժնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ալբերտ Խառատյանը, «Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության» բաժնի վարիչ, պ.գ.դ. Արմեն Մարուքյանը, «Սփյուռքի և հայկական գաղթօջախների պատմության» բաժնի վարիչ, պ.գ.դ. Գ. Ստեփանյանը, ինչպես նաև նույն բաժնի աշխատակիցներ պ.գ.թ. Ք. Ավագյանը, պ.գ.թ. Ս. Օհանյանը, պ.գ.թ.Ա. Ֆիշենկճյանը, բ.գ.թ. Ա. Բախչինյանը և գիտաշխատող Է. Թաջիրյանը պարգևատրվեցին ՀՀ Սփյուռքի նախարարության պատվոգրերով՝ Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման բնագավառում ունեցած ներդրման համար: