Նորություններ - Հայտարարություններ - Թարմացումներ

2020 Թ. ՀՈՒԼԻՍԻ 26-ԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀԱՅ ԳԱՂԹՕՋԱԽՆԵՐԻ ԵՎ ՍՓՅՈՒՌՔԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՀԵՌԱՎԱՐ ՆԻՍՏԸ

Մասնակցում  էին – Գ. Ստեփանյան, Ք. Ավագյան, Վ. Ղարախանյան, Ա. Բախչինյան, Ա. Ֆիշենկճեան, Է. Թաջիրյան, Ս. Օհանեան, Կ. Մկրտչյան, Գ. Շախկյան

Օրակարգում՝

  1. Բաժնի աշխատակիցների պլանային թեմաների կատարման ընթացքը:
  2. Ս․/թ․ սեպտեմբերի 15-ին Հայր Ղևոնդ Ալիշանի 200-ամյակին նվիրված՝ «Օտար աղբյուրները հայկական գաղթավայրերի մասին» խորագրով հեռավար միջազգային գիտաժողովի կազմակերպչական հարցերի քննարկում:
  3. Ընթացիկ հարցեր։

Միջազգային գիտաժողով

Հուլիսի 15-16-ին կայացավ «Ադրբեջանի ցեղասպանական վարքը. Պատմություն և արդիականություն (Իրավաքաղաքական գնահատականից մինչև միջազգային դատարան)» առցանց միջազգային գիտագործնական գիտաժողովը՝ նվիրված Շուշիի հայ բնակչության ցեղասպանության 100-րդ տարելիցին։