Սեպտեմբերի 19-֊ին ՀՅԴ Նյու Ջերսիի և ՌԱԿ-ի Նյու Յորքի և Նյու Ջերսիի կառույցների նախաձեռնությամբ կայացավ Սևրի դաշնագրի 100-ամյակին նվիրված առցանց գիտաժողով, որին Հայաստանից և Սփյուռքի տարբեր համայնքներից հետևում էին մոտ 120 մասնակիցներ։ Գիտաժողովին զեկուցումներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն պ․գ․դ․, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, Փարիզի Ժան Մոնե Սենթ Էթյենի համալսարանի պրոֆեսոր, պ․գ․դ․ Թալին Տեր-Մինասյանը և ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ, պգ,դ․, պրոֆեսոր Արմեն Մարուքյանը։ Վերջում զեկուցողները պատասխանեցին ունկընդիրների հարցերին։
https://vimeo.com/460580541