Նորություններ - Հայտարարություններ - Թարմացումներ

ՀԱՂԹՈՒՄ ԵՆՔ

Բռունցքված իմ ՀԱՅ ԺՈՂՈՎՈԻՐԴ.
Մի քանի օր առաջ ես առաջարկել էի մեր կարգախոսը խմբագրել ՀԱՂԹՈԻՄ ԵՆՔ տարբերակով։ Հաստատապես մնում եմ նույն կարծիքին։ Նենգ թշնամին այս անգամ ոչ միայն տանուլ է տվել մարտի դաշտում, այլ առաջին անգամ՝ նաև դիվանագիտական ճակատում։ Պետք է շարունակել ջանքերը աշխարհի մեծերին՝ Արցախը ճանաչելու քայլը որպես թուրք-ադրբեջանական ցեղասպան ծրագրերը վիժեցնելու միակ միջոց տեսնելու համոզմունքն ամրապնդելու ուղղությամբ, ինչն արդեն անում են մեր երկու հանրապետությունների համապատասխան կառույցներն ու Սփյուռքը։ Պատահական չէ, որ եվրոպական մի քանի քաղաքներ դա արդեն արել են, ռուս, ամերիկացի և եվրոպացի գործիչներն այդ միտքը հնչեցնում են իրենց խորհրդարանների ամբիոններից։ Սա նոր երևույթ է։ Չմոռանանք, որ տարիներ առաջ կոսովոցիներին էթնիկ զտումներից «փրկելու» պատճառաբանությամբ աշխարհն սկսեց ճանաչել նրանց անկախությունը, այն էլ սերբական հողում։ Պարզից էլ պարզ է, որ իր հայրենի հողում շուրջ 30 տարի անկախ ապրող Արցախը, որին սպառնում է ցեղասպանական վտանգը թուրք֊ադրբեջանական և համաշխարհային ահաբեկչության կողմից, պետք է ճանաչվի։ Ընդգծենք նաև, որ խոսքը միջազգային ահաբեկչության դեմ հզոր պատվար դարձած երկրի մասին է։ Եթե քաղաքակիրթ աշխարհը դա չհասկանա, ապա կկործանվի վերջնականապես, մանավանդ որ ահաբեկիչներն արդեն քանի տասնամյակ է իրենց սև գործը շարունակում են Ամերիկայից մինչև Եվրոպա։
Ուրեմն՝ ի գործ. ռազմի դաշտում կրկին տոկունություն, դիվանագիտական ճակատում՝ անդուլ աշխատանք։
ՀԱՂԹՈԻՄ ԵՆՔ։

Երևանի նահանգի վարչաժողովրդագրական պատկերը, արհեստներն ու առևտուրը / Հ. Հարությունյան.- Եր.: ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ, 2020.- 241 էջ

Աշխատությունում արխիվային վավերագրերի, վիճակագրական տվյալների, մամուլի և գիտական գրականության հիման վրա քննարկվում են Երևանի նահանգի վարչաժողովրդագրական նկարագրին, տնտեսական կյանքին վերաբերող խնդիրները։ Նախատեսված է Հայաստանի նոր ժամանակների պատմությամբ զբաղվող մասնագետների և ընթերցող լայն շրջանների համար։

ԿԵՆՍԱՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՀԱՂԹՈԻՄ ԵՆՔ

Սիրելի հայրենակիցներ.
Պատերազմում տեղի է ունենում շրջադարձ։ Թշնամին հոգեվարքի մեջ է։ Ուստի մեր կարգախոսը խմբագրելու կարիք ունի՝ ՀԱՂԹՈԻՄ ԵՆՔ։
Հեռու չէ նաև վերջին կարգախոսի ժամը՝ ՀԱՂԹԵՑԻՆՔ։

ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ, ԱԶԱՏՅԱՆ ԱՐԱ

2020 թ. նոյեմբերի 17-ին, ժամը 1400-ին, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում տեղի կունենա ինստիտուտում գործող ՀՀ ԲՈԿ-ի Հայոց պատմության 004 մասնագիտական խորհրդի նիստ:

ОՐԱԿԱՐԳ

ԱԶԱՏՅԱՆ ԱՐԱՅԻ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՅՆԱՑՄԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԸ ՀԱՅ ՊԱՏՄԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ» ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ: