Նորություններ - Հայտարարություններ - Թարմացումներ

ՀԵՌԱՎԱՐ ՆԻՍՏ

Հուլիսի 14-ին տեղի ունեցավ Նոր պատմության բաժնի հեռավար նիստ՝  Ռ․Սահակյանի, Ս․Սարգսյանի, Հ․ Մուրադյանի, Ա․ Հայրապետյանի, Ն․ Գինոսյանի, Հ․ Ամիրջանյանի, Մ․ Հարությունյանի, Լ․ Քոսյանի, Ն․ Ադամյանի և Մ․ Երանոսյանի մասնակցությամբ։ 
Օրակարգում՝ 
1. Հասմիկ Ամիրջանյանի «Հովսեփ արքեպիսկոպոս Արղությանի անտիպ աշխատությունները» մենագրության  քննարկումը։

2.Մարինե Հարությունյանի «Արցախում (Ղարաբաղ) գրված հայերեն ձեռագրերի ձեռագրացուցակ (1639-1822 թթ.)» վերնագրով մենագրության քննարկումը

3.Ընթացիկ հարցեր:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտնում ենք, որ Ստեփան Հասան-Ջալալյանի թեկնածուական ատենախոսության հրապարակային պաշտպանությունը նշանակվեց սեպտեմբերի 7֊ին ժամը 16:00֊ին։
 
Հայոց պատմության  004 մասնագիտական խորհրդի գիտքարտուղար Հակոբ Մուրադյան:

Համլետ Մալխասի Հարությունյան (1948–2020)

Խոր ցավով տեղեկացնում ենք, որ հուլիսի 5-ին կյանքից անժամանակ հեռացել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի նորագույն պատմության բաժնի վարիչ, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Համլետ Մալխասի Հարությունյանը:

ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ, ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԴԱՎԻԹ

2020 թ. սեպտեմբերի 8-ին, ժամը 1400-ին, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում տեղի կունենա ինստիտուտում գործող ՀՀ ԲՈԿ-ի Հայոց պատմության 004 մասնագիտական խորհրդի նիստ:

ОՐԱԿԱՐԳ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԴԱՎԻԹԻ «ՎԱԽՈՒՇՏԻ ԲԱԳՐԱՏԻՈՆԻԻ «ՎՐԱՑԱԿԱՆ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ» ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՆԱՂԲՅՈՒՐ» ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ: