|
Տոհմային յիշատակարան. Գիրք Ը. (1868–1872 թթ.)/Երեմիա Տեւկանց: Աշխատասիրությամբ՝ Հ. Ղ. Մուրադյանի Եր.: ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ, 2019, XIX + 440 էջ:
1868 թ. հոկտեմբերի 20-ից մինչև 1872 թ. հունիսն ընկած ժամանակահատվածում Երեմիա Տևկանցի (Տեր-Սարգսյանց, Սարգսենց) կատարած ուղեգնացության (Երևան, Աշտարակ, Մուղնի՝ տեղի Սուրբ Գևորգ վանք, Հովհաննավանք ու Սաղմոսավանք, Բաշ ապարան, Ղփչաղ, Ալեքսանդրապոլ, Շիրակավան (Բաշ Շորագյալ), Ղզլքիլիսա, Անի, Կարս, Հասան-Կալա, Կարին, Մուշ, Բալու, Խարբերդ, Սեբաստիա, Ամասիա, Սամսոն և Կոստանդնուպոլիս նկարագրությունն է՝ հարակից տեղեկություններով հարստացված: Ձեռագրում տրվում է հայկական գավառներում տեղի ունեցող հարստահարությունների քննության հանձնաժողովի տեքստը:
Պատմագիտական մեծ արժեք ունենալուց բացի` աշխատությունը կարևոր է նաև ժողովրդագրության, ազգագրության, առօրեականության, կրոնական, ներեկեղեցական ու միջեկեղեցական հարաբերությունների, ինչպես նաև առանձին թեմերի պատմության ուսումնասիրության տեսանկյունից:
|