2019 թ. հոկտեմբերի 25-27-ին ՀՀ Պաշտպանության նախարարության առնընթեր Հասարակական խորհուրդը (նախագահ ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյան) համակարգող և նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը խորհրդի անդամների հետ կազմակերպեց այցելությունը Արցախի Պաշտպանության բանակի զորամասերը: Դասախոսական անձնակազմում ընդգրկված էին 27 հոգի, որոնց թվում՝ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտական աշխատողները տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, պատմական գիտությունների դոկտորներ Համլետ Հարությունյանը, Վահան Մելիքյանը, Արմեն Մարուքյանը, Գայանե Մախմուրյանը, Գևորգ Ստեփանյանը, Ռուբեն Սահակյանը, պատմական գիտությունների թեկնածուներ Մարիամ Հովսեփյանը, Անահիտ Խոսրոևան, Գուրգեն Վարդանյանը, Վահե Սարգսյանը, ինչպես նաև բուհական և գիտական հաստատությունների դասախոսներ: