Նորություններ - Հայտարարություններ - Թարմացումներ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ

2019 թ. սեպտեմբերի 2–6–ը Ռումինիայի Ակադեմիայի Հարավ–արևելաեվրոպական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, դոկտոր Անդրեյ Տիմոտինի պաշտոնական հրավերով ինստիտուտի փոխտնօրեն, պ.գ.դ., պրոֆեսոր Կարեն Խաչատրյանը մասնակցել է Բուխարեստում տեղի ունեցած «Հարավ–արևելաեվրոպական ուսումնասիրությունների 12–րդ միջազգային համաժողովին»:

 

ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ, ՆԱԶԱՐՅԱՆ ԼԻԱՆԱ

2019 թ. հոկտեմբերի 22-ին, ժամը 1400-ին, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում տեղի կունենա ինստիտուտում գործող ՀՀ ԲՈԿ-ի Հայոց պատմության 004 մասնագիտական խորհրդի նիստ:

ОՐԱԿԱՐԳ

ՆԱԶԱՐՅԱՆ ԼԻԱՆԱՅԻ «ՏԱՅՔԸ IV Դ. - XI Դ. ՍԿԻԶԲ (պատմաաշխարհագրական քննություն)» ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ:

ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ, ՍՏԵՓԱՆՅԱՆ ԱՐԱՐԱՏ

2019 թ. հոկտեմբերի 22-ին, ժամը 1400-ին, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում տեղի կունենա ինստիտուտում գործող ՀՀ ԲՈԿ-ի Հայոց պատմության 004 մասնագիտական խորհրդի նիստ:

ОՐԱԿԱՐԳ

ՍՏԵՓԱՆՅԱՆ  ԱՐԱՐԱՏԻ «Հայ բնակչության գաղթը և հայկական իշխանությունների ստեղծումը Լեռնային Կիլիկիայի հարակից երկրներում (IX-XI դդ.)» ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ:

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի երիտասարդ գիտաշխատողների խորհուրդը 2019 թ. նոյեմբերի 1-3-ը կազմակերպում է հերթական` XXXX գիտական նստաշրջանը: Այն նվիրված է Երիտասարդ գիտաշխատողների խորհրդի հիմ­նադր­ման 40-ամ­յա­կին:

Գիտաժողովին կարող են մասնակցել մինչև 35 տարեկան պատմաբանները: Մասնակցել ցանկացողները պետք է մինչև ս./թ. հոկտեմբերի 20-ը զեկուցման հիմնադրույթն ուղարկեն Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլ. փոստին, կամ էլ ներկայացնեն Ինստիտուտի գիտքարտուղար Հակոբ Մուրադյանին կամ Երիտասարդ գիտաշխատողների խորհրդի նախագահ Համո Սուքիասյանին:

Հիմնադրույթը պետք է լինի 200-250 բառ: Տառատեսակը հայերենի դեպքում` Sylfaen, այլ լեզուների պարագայում` Times New Roman: Զեկուցման համար տրամադրվելու է մինչև 15 րոպե: Գիտական աստիճան չունեցողները պարտադիր պետք է ներկայացնեն երաշխավորական գրություն գիտական ղեկավարից կամ գիտական (գիտակրթական) հաստատության համապատասխան մասնագիտական ստորաբաժանման կողմից: Տեխնիկական չափանիշներին չբավարարող աշխատանքները չեն ընդունվի:

Լավագույն զեկուցումները կտպագրվեն ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի «Հայոց պատմության հարցեր» հանդեսի 20-րդ համարում:

 

ՀՀ ԳԱԱ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

«Արժեքներ գործողության մեջ. Հայաստանի շահերը փոփոխվող աշխարհում»

Տարբեր երկրներում ՀՀ դիվանագետների մասնակցությամբ Մատենադարանում տեղի ունեցավ քննարկում «Ավանդական և իմիջային ադապտացիա. պատմություն և հայկական ինքնություն» թեմայով։ Նիստը վարում էր ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի նախկին աշխատակից, պատմագիտության դոկտոր, ԱԳ նախարարի խորհրդական Ռուբեն Կարապետյանը։

      

Միջազգային գիտաժողով. «Հայոց Արևելից կողմանք. պատմություն և մշակույթ»

Օգոստոսի 26-ին Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնում տեղի ունեցավ «Հայոց Արևելից կողմանք. պատմություն և մշակույթ» խորագրով հայագիտական միջազգային գիտաժողովը:

  

Հանդիպում մեր հայրենակից, նշանավոր սրտաբան-վիրաբույժ Էդուարդ Չարչյանի հետ

Օգոստոսի 19-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը և փոխնախագահ, ակադեմիկոս Յուրի Շուքուրյանը ընդունեցին Ռուսաստանի ԳԱ թղթակից անդամ, Մոսկվայի Պիոտրովսկու անվան վիրաբուժական կենտրոնի աորտայի բաժանմունքի վարիչ, ճանաչված վիրաբույժ, ծնունդով ջավախքցի Էդուարդ Ռաֆայելի Չարչյանին։