ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան, Երեւանի պետական համալսարանը եւ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը 2016 թ. մայիսի 19-20-ին հրավիրում են միջազգային գիտաժողով «Արշալույս Քրիստոնեության Հայոց» թեմայով, որըտեղի կունենա Երեւանում` ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում:
Գիտաժողովը նվիրված է Հայոց պատմության առանցքային նշանակություն ունեցող հիմնահարցերից մեկին` Հայաստանում Առաքելական քարոզչությունից մինչեւ Հայոց Մեծ Դարձը` Քրիստոնեությունը պետական կրոն հռչակելը:
Գիտաժողովի նպատակն է հայագիտության բնագավառում արձանագրված ձեռքբերումների, նորբացահայտումների հիմնավոր քննությամբ անդրադառնալ պատմության եւ ավանդույթների ակունքներին, ճշտել առասպելաբանության ու պատմականության շրջանակը, ներկայացնել Հայաստանի քրիստոնեացման նախադրյալները, հիմնահարցի պատմական նշանակությունը:
Գիտաժողովն անց է կացվում Տեր եւ Տիկին Էդուարդ եւ Վերժին Մսըրլյանների հովանավորությամբ:
Ակնկալվում է ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրի մասնագետների մասնակցությունը:
Զեկուցման հայտերը եւ հիմնադրույթները (մինչեւ 3 էջ ծավալով`տպագիր եւ խտասկավառակով, օտարլեզուներով TimesNew Roman, հայերենով` Unicode տարբերակով, տառաչափը 12, տողային հեռավորությունը ª 1.5) ներկայացնել մինչև 2016 թ. մարտի 31-ըհետևյալ հասցեով`ՀՀ 0019, ք. Երևան, Մարշալ Բաղրամյան պող. 24/4, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտքարտուղար Հ. Մուրադյանին /էլ. փոստ` Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։/">Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։:
Գիտաժողովի կազմկոմիտեն իրավասու է ընտրություն կատարելու ներկայացվող զեկուցումների հարցում:
Մանրամասն տեղեկությունների համար դիմել վերը նշված հասցեով կամ զանգահարել 58-19-31 հեռախոսահամարով: ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ