Այցելություն Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի զորամասեր

2017 թ․ հոկտեմբերի 28-ից 29-ը Հայաստանի գիտության ու մշակույթի մի խումբ գիտաշխա­տողներ ու դասախոսներ «Պատմության և մշակույթի էջեր»  ծրագրի շրջանակում հերթական այցելությունն իրականացրեցին Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի զորամասեր և հանդես եկան դասախոսություններով։ Այցելություն-դասախոսությունը կազ­­մակերպել էր ՀՀ Պաշտպանության նախարարին առընթեր Հասարակական խորհուրդը Գե­ղամ Հարությունյանի գլխավորությամբ: Դասախոսությունները նվիրված էին Արցախի Հանրապետության 26-ամյակին:

 

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի դասախոսական խումբը ներկայացնում էին՝ տնօ­րեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պ.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանը, տնօրենի տեղակալ, պ.գ.դ., պրոֆեսոր Կ. Խաչատրյանը, աշխատակիցներ Հ. Գևորգյանը, Վ. Մելիքյանը, Ա. Մարուքյանը, Գ. Վարդանյանը, Գ. Հովհաննիսյանը, Ա. Մաղալյանը, Ա. Սայիյանը, Վ. Սարգսյանը, Ռ. Սա­հակ­յանը:

Դասախոսական կազմին ըն­դունեց ՊԲ-ի հրա­մա­նատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնա­ցականյանը, ով ողջունեց նման առաքելությունը՝ այն համարելով պահանջված և արդյունավետ, որով էլ ավելի է ամրապնդվում բանակ-հասարակություն համագործակցու­թյու­նը: Նախարարը ներկայացրեց առաջնագծում տիրող իրադրությունը և այն տեխնիկական նորույթները, որոնցով հագեցվում են զորամասերը, ապա նախարարը պատասխանեց դասախոսներին հետաքրքրող հարցերին:

Հանդիպումից հետո դասախոսական կազմը մեկնեց Պաշտպանության բանակի տարբեր զորամասեր: