Հակոբ Մուրադյան

Տոհմային յիշատակարան. Գիրք Ը. (1868–1872 թթ.)/Երեմիա Տեւկանց: Աշխատասիրությամբ՝ Հ. Ղ. Մուրադյանի Եր.: ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ, 2019, XIX + 440 էջ:

 

1868 թ. հոկ­տեմ­բե­րի 20-ից մինչև 1872 թ. հու­նիսն ըն­կած ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում Ե­րե­միա Տևկան­ցի (Տեր-Սարգս­յանց, Սարգ­սենց) կա­տա­րած ուղե­գնա­ցութ­յան (Երևան, Աշտարակ, Մուղ­նի՝ տե­ղի Սուրբ Գ­ևորգ վանք, Հով­հան­նա­վանք ու Սաղ­մո­սա­վանք, Բաշ ապա­րան, Ղփ­­չաղ, Ա­լեք­սանդ­րա­պոլ, Շի­րա­կա­վան (Բաշ Շո­րագ­յալ), Ղզլքի­լի­սա, Ա­նի, Կարս, Հա­սան-Կա­լա, Կա­րին, Մուշ, Բա­լու, Խար­բերդ, Սե­բաս­տիա, Ա­մա­սիա, Սամ­սոն և Կոստանդնուպոլիս նկարագրությունն է՝ հա­րա­կից տե­ղե­կութ­յուն­նե­րով հարս­տաց­ված: Ձեռագրում տրվում է հայկա­կան գա­վառ­նե­րում տե­ղի ու­նե­ցող հարս­տա­հա­րու­թյուն­նե­րի քննութ­յան հանձ­նա­ժո­ղո­վի տեքս­տը:

Պատ­մա­գի­տա­կան մեծ ար­ժեք ու­նե­նա­լուց բա­ցի` աշ­խա­տութ­յու­նը կա­րևոր է նաև ժողովրդագրութ­յան, ազ­գագ­րութ­յան, ա­ռօ­րեա­կա­նութ­յան, կրո­նա­­կան, նե­րե­կե­ղե­ցա­կան ու միջե­կե­ղե­ցա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի, ինչ­պես նաև առան­ձին թե­մե­րի պատ­մութ­յան ուսումնա­սի­րութ­յան տե­սանկ­յու­նից:

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ. «ՀԱՅԵՐԻ ՓՐԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ 1915-1923 ԹԹ․»

Նոյեմբերի 8-9-ին տեղի ունեցավ «Հայերի փրկության գործը Մերձավոր Արևելքում 1915-1923 թթ.» խորագրով միջազգային գիտաժողով: Նոյեմբերի 8-ին գիտաժողովը տեղի ունեցավ ՀՑԹԻ գիտաժողովների սրահում, իսկ երկրորդ օրը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ ԵՎ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՌՈՒՑԱԿԱՐԳԵՐԻ ՄԵԹՈԴԱԲԱՆԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ

Ա. Մելքոնյան, Գ Պողոսյան, Ա. Աղասյան, Ա. Մարուքյան, Դ. Քերթմենջյան, Հ. Մելիք-Ադամյան, Վ. վարդանյան, Գ. Բադալյան, Ա. Հովհաննիսյան, Ցեղասպանության հետևանքով հայ ժողովրդի կորուստները և հատուցման կառուցակարգերի մեթոդաբանական հիմքերը, Եր.: «ՏԻՐ» հրատարակչություն, 2019, 608 էջ:

Արխիվային փաստաթղթերի, ականատեսների վկայությունների, մամուլի նյութերի և տարբեր հետազոտողների ուսումնասիրությունների հիման վրա աշխատանքում ներկայացվում են ցեղասպանության իրագործմամբ հայ ժողովրդին հասցված տարածքային, ժողովրդագրական, մշակութային և նյութական կորուստները, որոշակիացվում են դրանց ծավալներն ու հետևանքները, ինչպես նաև առաջարկներ են արվում Հայողց ցեղասպանության հետևանքների հաղթահարման՝ հատուցման գործընթացի կառուցակարգերի մեթոդաբանական հիմքերի վերաբերյալ:

Գիրքը նախատեսված է Հայոց ցեղասպանության պատմության ու, մասնավորապես, պահանջատիրության հարցերով հետաքրքրվողների, ուսանողների, և ընթերցողների լայն շրջանակի համար:

Ժամհարյան Գագիկ

Հայաստանի խորհրդային ժամանակաշրջանի առօրեականության պատմության դրվագներ (1920-1930-ական թվականներ), Եր.: ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ, 2019, 143 էջ + 4 նկ:

Աշխատության մեջ ուսումնասիրվում են սոցիալական և առօրեականության պատմության մի շարք տեսական հիմնահարցեր, այն ուղին, որն անցել է առօրեականության պատմությունը 19-րդ դարի պատմագիտական մտքի ճգնաժամից մինչև սոցիալական պատմության ձևավորումը, սոցիալական պատմության ներսում ծավալված իմացաբանական և մեթոդոլոգիական բանավեճերից մինչև առօրեականության պատմության՝ որպես պատմագիտական հետազոտությունների ինքնուրույն ուղղության կայացումը: Հատուկ ուշադրություն է դարձվել այն հեղինակներին, որոնց ներդրումն առավել մեծ և նշանակալից է թե՛ սոցիալական պատմության, և թե՛ առօրեականության պատմության գիտական հիմնախնդիրների ձևակերպման մեջ:

Գրքի հիմնական նյութը նվիրված է Խորհրդային Հայաստանի 1920–30-ական թթ. պատմության երկու շատ կարևոր իրողություններին՝ առօրյա կյանքում բյուրոկրատիզմի դրսևորումներին և քաղաքական բռնաճնշումներին:

 

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԼԵՌԱՆՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿ

2019 թ. հոկտեմբերի 25-27-ին ՀՀ Պաշտպանության նախարարության առնընթեր Հասա­րակական խորհուրդը (նախագահ ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյան) համա­կարգող և նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը խորհրդի անդամների հետ կազ­­մա­կերպեց այցելությունը Արցախի Պաշտպանության բանակի զորամասերը: Դա­սախո­սական անձնակազմում ընդ­գրկ­ված էին 27 հոգի, որոնց թվում՝ ՀՀ ԳԱԱ պատմության ինս­տիտուտի գի­տական աշխատողները տնօրեն, ակադե­միկոս Աշոտ Մելքոնյանը, պատմական գիտությունների դոկ­տորներ Համլետ Հարու­թյուն­յա­նը, Վահան Մելիքյանը, Արմեն Մարուք­յանը, Գայանե Մախմուրյանը, Գևորգ Ստե­փանյանը, Ռուբեն Սահակյանը, պատմական գիտությունների թեկնածու­ներ Մարիամ Հովսեփյանը, Անահիտ Խոս­րո­ևան, Գուրգեն Վարդանյանը, Վահե Սարգսյանը, ինչպես նաև բուհական և գիտական հաս­տատությունների դասախոսներ:

Հովհաննես Թումանյան -150

Հովհաննես Թումանյան -150 գիտաժողով Հոկտեմբերի 21-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում բացվեց «Հովհաննես Թումանյան-150» գիտաժողովը։ Լիագումար նիստում լսվեց յոթ զեկուցում։ Ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը զեկուցեց «Հովհաննես Թումանյանը և հայոց պատմությունը» թեմայով։