ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ` ՆՎԻՐՎԱԾ ԵՐԿՐՈՐԴ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏԻ ՊԱՏՄՈւԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻՆ

Նոյեմբերի 11-12-ին Մոսկվայում անցկացվեց միջազգային գիտաժողով «1944 թվականը Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմության մեջ» խորոգրով, որը կազմակերպել էին ՌԴ ԳԱ Համաշխարհային պատմության ինստիտուտը և Ռուսաստանի պատմագիտական ընկերութունը: Գիտաժողովին մասնակցում էին ճանաչված գիտնականներ Ռուսաստանից, ԱՊՀ երկրներից, Եվրոպայից, ԱՄՆ-ից, Չինաստանից, Հնդկաստանից, Բրազիլիայից: ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը հանդես եկավ «Հայ ժողովրդի զավակները 1944 թ. Արևելյան Եվրոպայի ազատագրման համար մղված մարտերում» թեմայով: Անդրադառնալով տարբեր երկրներում խորհրդային զինվորականների հուշարձանների նկատմամբ նկատվող բարբարոսական վերաբերմունքի խնդրին` նա նշեց, որ վաղուց նման իրավիճակ գոյություն ունի Ադրբեջանի կողմից 2020-2023 թթ. բռնազավթված Արցախի տարածքում: Այնտեղ, ի թիվս հայկական պատմամշակութային բազմաթիվ կոթողների, ոչնչացվել են նաև Հայրենական մեծ պատերամին մասնակից հայորդիների, այդ թվում մարշալներ Հովհաննես Բաղրամյանի, Համազասպ Բաբաջանյանի, Սերգեյ Խանփերյանցի, շուշեցի, ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի և այլոց հուշարձանները:

Գիտաժողովի երկրորդ օրը կայացած քննարկումների ժամանակ Մելքոնյանն ընդգծեց, որ մի շարք պատմաբաններ ու քաղաքական գործիչներ թյուրիմացաբար կամ միտումնավոր կեղծում են Երկրորդ աշխարհամարտի ընթացքում հայ ազգային գործիչներ Դրոյի, Նժդեհի և այլոց գործունեության իրական պատմությունը` Ռուսաստանում և այլ երկրներում հայատյաց մթնոլորտ ստեղծելու նպատակով: