Նորություններ - Հայտարարություններ - Թարմացումներ

Կլոդ-Արմեն Մութաֆյան֊80

2022 թ. նոյեմբերի 1-­ին, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Գիտությունների Ազգային Ակադեմիայի ար­տասահմանյան անդամ, պատմական գիտությունների դոկտոր Կլոդ-Արմեն Մութաֆյանի «Երուսաղեմը եւ հայերը՝ մինչեւ օսմանյան տիրապետություն (1516 թ.)» գրքի շնորհանդեսը։

ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում տեղի ունեցավ Պարույր Հակոբյանի «Տառապանքներով լեցուն կյանքիս մասին» հուշագրության շնորհանդեսը։

Գիրքը հանգամանորեն ներկայացրեց հուշագրության առաջաբանի և ծանոթագրությունների հեղինակ, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադ. Աշոտ Մելքոնյանը։

Ելույթներով հանդես եկան ակադ. Յուրի Սուվարյանը, պրոֆեսոր Գևորգ Ստեփանյանը, պ.գ.թ .պ.գ.թ., դոցենտ Համո Սուքիասյանը, գիտաշխատող Արմեն Ասատրյանը։ Նրանք ընդգծեցին գրքի բացառիկ կարևորությունը Հայաստանի  20- րդ դարի առաջին քառասնամյակի պատմության ուսումնասիրության բնագավառում։ Ամփոփիչ խոսքով հանդես եկավ գրքի հեղինակի որդին՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վիլեն Պարույրի Հակոբյանը։

«Էթնոքաղաքական կոնֆլիկտները Կովկասում և Մերձավոր Արևելքում» միջազգային գիտագործնական կոնֆերանս

ՌԴ Հյուսիսկովկասյան դաշնային համալսարանի (ՀԿԴՀ) և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի միջև գիտական համագործակցությունը շարունակվում է:Հոկտեմբերի 21-22-ին ՌԴ Հյուսիսկովկասյան դաշնային համալսարանում (Ստավրոպոլ) կայացավ «Էթնոքաղաքական կոնֆլիկտները Կովկասում և Մերձավոր Արևելքում» միջազգային գիտագործնական կոնֆերանսը։ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը ՀԿԴՀ-ի հետ համագործակցության շրջանակներում այս անգամ գիտաժողովի կազմակերպիչների ցանկում էր։

«ՀԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹ» խորագրով միջազգային գիտաժողով

2022 թվականի հոկտեմբերի 20–21-ը ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «ՀԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹ» միջազգային գիտաժողովը։
 
Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի փոխտնօրեն, պ․գ․դ․, պրոֆ․ Կարեն Խաչատրյանը։