Նորություններ - Հայտարարություններ - Թարմացումներ

ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում տեղի ունեցավ բելգրադյան «Պեշիչ և որդիներ» հրատարակչատան տնօրեն, լեզվաբան, հրապարակագիր Վեսնա Պեշիչի (Սերբիա) «Կոչիր ինձ Գարուն» (վեպ Հայաստանի և հայերի մասին) գրքի շնորհանդեսը։

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտը 2022 թ. նոյեմբերի 4-ին կազմակերպում է III միջազգային գիտաժողովը՝ «Օտար աղբյուրները հայկական գաղթավայրերի մասին»  խորագրով: Այն նվիրված է Հալեպի «Քարեն Եփփէ» ազգային ճեմարանի հիմնադրման 75-ամյակին:

Մասնակցել ցանկացողները մինչև սույն թվականի սեպտեմբերի 20 պետք է  «Հայ գաղթօջախների և Սփյուռքի պատմության» բաժին ներկայացնեն զեկուցման հիմնադրույթները 1 էջի սահմաններում՝ ներառյալ զեկուցման թեման, մասնակցի անունը և ազգանունը, ինչպես նաև այն հաստատությունը, որը ներկայացնում է զեկուցողը (անկախ հետազոտողները նույնպես կարող են մասնակցել): 10-օրյա  ժամկետում հեղինակներին կտեղեկացվի իրենց թեմաների ընտրության վերաբերյալ:

ՀՀ ԳԱԱ պատվիրակության այցը Արցախի Հանրապետություն

Օգոստոսի 23֊25-ին ՀՀ ԳԱԱ պատվիրակությունն ակադեմիական վեց ինստիտուտների տնօրենների մասնակցությամբ և ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանի գլխավորությամբ այցելեց Արցախի Հանրապետություն։ Պատվիրակությունն այցելեց Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցի, հանդիպումներ ունեցավ Արցախի գիտական կենտրոնի անձնակազմի, հանրապետության պաշտոնական շրջանակների հետ։