Ս. թ. մայիսի 18-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Հայաստանի Ա. Հանրապետութեան 100-ամեակ, գիտաժողովի նիւթեր (21-23 Մարտ 2018)» խորագրով ժողովածուի շնորհանդեսը:
Ժողովածուն լույս է տեսել 2021թ-ին՝ Անթիլիասիում: Ժողովածուում ամփոփված են 2018թ-ի մարտին Անթիլիասում Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հովհանու ներքո անցկացված եռօրյա գիտաժողովի զեկուցում-հոդվածները, որոնք գիտաժողովին ներկայացրել են Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության և Սփյուռքի տասնյակ պատմաբաններ: