Նորություններ - Հայտարարություններ - Թարմացումներ

Ինստիտուտի փոխտնօրեն, պ․գ․դ․, պրոֆեսոր Կարեն Խաչատրյանը Ռուսաստանի Դաշնությունում մասնակցել է միջազգային գիտաժողովի

Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի Հարավ-Կովկասյան դաշնային համալսարանի հրավերով ինստիտուտի փոխտնօրեն, պ․գ․դ․, պրոֆեսոր Կարեն Խաչատրյանը 2021 թ․ հոկտեմբերի 15-16-ին մասնակցել է այստեղ տեղի ունեցած «Սահմանների ֆենոմենը պատմության և պատմական հիշողության մեջ» միջազգային կոնֆերանսին։

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ (ԵՐՐՈՐԴ) ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՄԱՆ 30-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

2021 թ. սեպտեմբերի 19-21-ը Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում տեղի ունեցավ և սեպտեմբերի 23-ին Երևանում շարունակվեց միջազգային գիտաժողով՝ նվիրված Արցախի Հանրապետության և Հայաստանի (երրորդ) Հանրապետության հռչակման 30-րդ տարեդարձին։ Այն կազմակերպել էին Արցախի Հանրապետության Ազգային ժողովն ու Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հետ համատեղ։ Գիտաժողովին մասնակցում էին հայ և այլազգի շուրջ չորս տասնյակ գիտնականներ Հայաստանի Հանրապետությունից, Արցախից, Ռուսաստանի Դաշնությունից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից և Ֆրանսիայից։ Հայաստանյան գիտնականների թվում ներկայացուցչական էր ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ութ գիտաշխատողների մասնակցությունը։

Ստեփանակերտ հասնելուն պես գիտաժողովի մասնակիցներն այցելեցին Արցախյան պատերազմի զոհերի հուշահամալիր և ծաղիկներ խոնարհեցին Հայրենիքի ազատության ու անկախության համար պայքարում զոհված մարտիկների շիրիմներին՝ ի նշան նրանց անմահ հիշատակի։

«ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ, ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԻ ԽԱՉՄԵՐՈՒԿՆԵՐՈՒՄ. ՀԵՏԱՀԱՅԱՑ ԳՆԱՀԱՏՈՒՄՆԵՐ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

2021 թ. սեպտեմբերի 16-18-ը Երևանում տեղի ունեցավ միջազգային գիտաժողով «Հայոց ցեղասպանության, հայկական պահանջատիրության եվ արցախյան հիմնահարցի խաչմերուկներում. հետահայաց գնահատումներ եվ հեռանկարներ» խորագրով։ Այն նախաձեռնել ու կազմակերպել էին «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան, Երևանի պետական համալսարանը և Հայագիտական ուսմանց ընկերակցությունը։ Գիտաժողովի բացումը և աշխատանքային առաջին օրվա նիստերը տեղի ունեցան Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում, իսկ հաջորդ երկու օրերին նիստերը շարունակվեցին ԳԱԱ նախագահության կլոր սրահում։

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտը 2021 թ. նոյեմբերի 2-ին կազմակերպում է II միջազգային գիտաժողովը՝ «Օտար աղբյուրները հայկական գաղթավայրերի մասին»  խորագրով

Մասնակցել ցանկացողները մինչև սույն թվականի սեպտեմբերի 30-ը պետք է  «Հայ գաղթօջախների և Սփյուռքի պատմության» բաժին ներկայացնեն զեկուցման հիմնադրույթները 1 էջի սահմաններում՝ ներառյալ զեկուցման թեման, մասնակցի անունը և ազգանունը, ինչպես նաև այն հաստատությունը, որը ներկայացնում է զեկուցողը (անկախ հետազոտողները նույնպես կարող են մասնակցել): 10-օրյա  ժամկետում հեղինակներին կտեղեկացվի իրենց թեմաների ընտրության վերաբերյալ:

Թեկնածուական ատենախոսություն, Գրիգորյան Վարդիթեր

2021 թ. հոկտեմբերի 5-ին, ժամը 1400-ին, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում տեղի կունենա ինստիտուտում գործող ՀՀ ԲՈԿ-ի Հայոց պատմության 004 մասնագիտական խորհրդի նիստ:

ОՐԱԿԱՐԳ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԱՐԴԻԹԵՐԻ «ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՎՐԱՍՏԱՆԻ ԵՎ ԻՄԵՐԵԹԻ ԹԵՄԻ ՎԱՐՉԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ XIX Դ. 30-ԱԿԱՆ Թ. – XX Դ. ԱՌԱՋԻՆ ՏԱՍՆԱՄՅԱԿՈՒՄ» ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ: