ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԿԻՊՐՈՍՈՒՄ` ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 100-ԱՄՅԱԿԻՆ

2018 թվականի Հոկտեմբերի 26-ին Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի Փասիտի սրահում հայ ավանդական կուսակցությունները կազմակերպել էին հանդիսություն նվիրված Հայաստանի Հանրապետության 100-ամյակին:

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ «ԲԱԶՄԱՎԷՊ» ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ, ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ, ԳՐԱԿԱՆ ՀԱՆԴԵՍԻ 175-ԱՄՅԱԿԻՆ

Սույն թվականի հոկտեմբերի 19-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի, սփյուռքի նախարարության և Մխիթարյան միաբանության աջակցությամբ մեկնարկեց «Բազմավէպ» հայագիտական, բանասիրական, գրական հանդեսի 175-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովը:

Միջազգային գիտաժողով. «Բալթիկայից մինչև Սև ծով. հայերը մշակութային, տնտեսական և քաղաքական գործընթացներում»

2018թ. հոկտեմբերի 15-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի նիստերի դահլիճում մեկնարկեց «Բալթիկայից մինչև Սև ծով. հայերը մշակութային, տնտեսական և քաղաքական գործընթացներում» եռօրյա միջազգային գիտաժողովը:

Տեղի ունեցաւ գիտաժողով

Կազմակերպութեամբ Իրաքի Քիւրտիստանի Ամերիկեան Համալսարանին և  հովանաւորութեամբ Եւրոպայի Խորհրդարանի Սոցիալիստներու  և Դեմոկրատներու Յառաջդիմական Դաշինքի խմբակցութեան,  Հոկտեմբեր 12-13-ին տեղի ունեցաւ գիտաժողով «Իսլամական Պետութենէ Ետք –Իրաքի Փոքրամասնութիւնները, Կրօնական բազմազանութիւնը և Եզիդիներու, Քրիստոնեաներու, Շաբաքներու, Եարսաններու, Մանդա'իներու  և ուրիշ կրօնական փոքրամասնութիւններու ապագան» - (Beyond ISIS: Minorities and Religious Diversity in Iraq and the future of Ezidi, Christians, Shabak, Yarsan, Mandeans and other religious minorities) խորագրով: