Սույն թվականի հունիսի 23-24-ը Հայաստանի գիտության ու մշակույթի մի խումբ գիտաշխատողներ ու դասախոսներ, «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի շրջանակում, այցելեցին Արցախի Հանրապետության ՊԲ զորամասեր և հանդես եկան դասախոսություններով:
Ս. թ. հունիսի 22-ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Ֆրիբուրգի համալսարանի դոկտոր, Շվեյցարիայի կրոնների խորհրդի ընդհանուր քարտուղար Աբել Մանուկյանի «Մարդասիրության վկաները. Շվեյցարիայի մարդասիրական աջակցությունը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության տարիներին. 1894-1923թթ.» (SWITZERLAND’S HUMANITARIAN CONTRIBUTION DURING THE ARMENIAN GENOCIDE IN THE OTTOMAN EMPIRE 1894-1923) անգլերեն գրքի շնորհանդեսը:
ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի հրավերով Հայաստանում էր գտնվում Ռումինիայի գիտությունների ազգային ակադեմիայի Հարավարևելյան Եվրոպայի երկրների հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, դոկտոր Անդրեյ Թիմոթինը: Հունիսի 7-9-ին նա մասնակցեց Արևելագիտության ինստիտուտում կայացած միջազգային գիտաժողովին` նվիրված հայազգի դիվանագետ Մանուկ Բեյ Միրզայանի հիշատակին: Հունիսի 11-ին նա դասախոսություններով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ ինստիտուտում «Հարավարևելյան Եվրոպայի երկրների պատմության ուսումնասիրությունը Ռումինիայում» թեմայով:
2018 թ. մայիսի 31-ից հունիսի 1-ը «Վեմ» համահայկական հանդեսի (խմբագիր Գևորգ Ս. Խուդինյան) նախաձեռնությամբ, Հայաստանի Ամերիկյան համալսարանի Փարմազ Ավետիսյան մասնաշենքի` «Ալեք և Մարի Մանուկյան» սրահում, տեղի ունեցավ գիտաժողով:
2018թ. մայիսի 29-30-ին Բեյրութում՝ Հայկազեան Համալսարանում, տեղի ունեցավ «Եգիպտոսի, Սուտանի և Եթովպիոյ հայերը» խորագիրը կրող գիտաժողովի երկրորդ փուլը՝ Բ. բաժինը:
2018 թ. մայիսի 25-26-ին Երևանում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի և Երևանի պետական համալսարանի նախաձեռնած «Հայաստանի Հանրապետություն - 100» խորագրով միջազգային գիտաժողովը՝ նվիրված հայոց անկախ պետականության վերականգնման հարյուրամյակին: Նրա աշխատանքներին մասնակցեցին շուրջ յոթ տասնյակ հայ և օտարազգի գիտնականներ, որոնք ներկայացնում էին Հայաստանը, ԼՂՀ-ը, ԱՄՆ-ը, Վրաստանը, Ռուսաստանը, Լիբանանն ու Գերմանիան: