Գիտական համագործակցության հեռանկարով

Մարտի 7-ին ինստիտուտ այցելեց Չեչնիայի Հանրապետության ազգային քաղաքականության, արտաքին կապերի, մամուլի և լրատվության նախարար Ջամբուլաթ Ումարովը։ Տնօրեն Ա. Մելքոնյանի, Միջին դարերի պատմության բաժնի վարիչ Ա. Շահնազարյանի, Նոր պատմության բաժնի վարիչ Ռ. Սահակյանի հետ քննարկման արդյունքում որոշվեց առաջիկայում կնքել կողմերի միջև գիտական համագործակցության համաձայնագիր։

Տեղի ունեցավ «Արցախը հայոց պետականության համար պայքարի քառուղիներում» միջազգային գիտաժողովը

2018 թ․ փետրվարի 23-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում տեղի ունեցավ Արցախը հայոց պետականության համար պայքարի քառուղիներում խորագրով միջազգային գիտաժողովը՝ նվիրված արցախյան շարժման նոր շրջափուլի 30-ամյակին։ Գիտաժողովի  կազմակերպիչներն են ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարական գիտությունների բաժանմունքը և Երևանի պետական համալսարանը:

Բակո Սահակյանը պարգևատրեց Արցախյան շարժման ակտիվիստներին

2018 թ. փետրվարի 19-ին Արցախի նախագահ Բակո Սահակյանը Արցախյան շարժման 30-ամյակի կապակցությամբ և հայրենիքին մատուցած ծառայությունների համար շքանշաններով ու մեդալներով պարգևատրեց շարժման մի շարք ակտիվիստների։ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյաննը պարգևատրվեց Վաչագան Բարեպաշտ մեդալով։

Հիշատակի միջոցառում՝ նվիրված Հայ Կարօտելոց Խնամակալությանը

Հունվարի 13-ին Լոս-Անջելեսում Հայ-օգնության միավորության Արևմտյան Ամերիկայի շրջանային վարչության հովանավորությամբ կազմակերպվել էր մշակութային միջոցառում նվիրված Իրաքի Հայ Կարօտելոց Խնամակալության հիշատակին։ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտաշխատող Սեդա Օհանյանը ևս մասնակցեց միջոցառմանը՝ հանդես գալով «Իրաքահայ կանանց բարեսիրական գործունեությունը» թեմայով բանախոսությամբ։

Դոկտորական ատենախոսության պաշտպանություն` Հովհաննես Զատիկյան «Կարինի նահանգը XIX դարի երկրորդ կեսին»

2018 թ. Մարտի 9-ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում տեղի ունեցավ ինստիտուտում գործող ԲՈՀ-ի հայոց պատմության 004 մասնագիտական խորհրդի նիստ:

Դոկտորական ատենախոսության պաշտպանություն` Արմեն Մարուքյան «Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման պատմական և իրավական հիմքերը»

2018 թ. փետրվարի 13-ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում տեղի ունեցավ ինստիտուտում գործող ԲՈՀ-ի հայոց պատմության 004 մասնագիտական խորհրդի նիստ:

ՕՐԱԿԱՐԳ

Արմեն Մարուքյանի «Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման պատմական և իրավական հիմքերը» դոկտորական ատենախոսության հրապարակային պաշտպանություն

Պաշտոնական ընդդիմախոսներ`  պ.գ.դ. Մինասյան Է․Գ․
                                                    պ.գ.դ․Մարության Հ․Տ․
                                                    ի․գ․դ․ Վաղարշյան Ա․Գ․

 

Առաջատար կազմակերպություն՝ ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ

Բեռնել սեղմագիրը