«Օտար աղբյուրները հայկական գաղթավայրերի մասին» խորագրով առկա և առցանց միջազգային գիտաժողով

2022 թվականի նոյեմբերի 8-ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Օտար աղբյուրները հայկական գաղթավայրերի մասին» միջազգային 3-րդ գիտաժողովը, որը նվիրված էր Հալեպի «Քարէն Եփփէ» ազգային ճեմարանի հիմնադրման 75-ամյակին։  

  

Մինչև գիտաժողովի սկսվելը տեղի ունեցավ «Օտար աղբյուրները հայկական գաղթավայրերի մասին» (Պրակ Բ) նյութերի ժողովածուի շնորհանդեսը:   

Ողջույնի և բացման խոսքերով հանդես եկան ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական գաղթօջախների և սփյուռքի պատմության բաժնի վարիչ, պ.գ.դ. պրոֆեսր Գևորգ Ստեփանյանը, ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը և Հայկական գաղթօջախների և սփյուռքի պատմության բաժնի ավագ գիտաշխատող, բ.գ.թ. Արծվի Բախչինյանը։

Գիտաժողովի երկու նիստերը վարեցին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական գաղթօջախների և սփյուռքի պատմության բաժնի ավագ գիտաշխատող, բ.գ.թ. Արծվի Բախչինյանը և նույն բաժնի առաջատար գիտաշխատող, պ.գ.թ. Քնարիկ Ավագյանը:

Զեկուցումներով հանդես եկան պ.գ.թ. Սեդա Օհանյանը, առաջատար գիտաշխատող, պ.գ.թ. Քնարիկ Ավագյանը, պ.գ.դ. պրոֆեսր Գևորգ Ստեփանյանը, պ.գ.թ. Արման Մալոյանը, Էլիզաբեթ Թաջիրյանը, պ.գ.թ. Կարեն Մկրտչյանը, պ.գ.թ. Վահե Սարգսյանը, պ.գ.թ. Անի Ֆիշենկճյանը, պ.գ.թ. Վահրամ Ղարախանյանը, բ.գ.թ. Արծվի Բախչինյանը, պ.գ.թ. Գոհար Խնկանոսյանը (Բուլղարիա),  պ.գ.թ. Հենրի Մատինյանը, պ.գ.թ. Ֆելիքս Մովսիսյանը,  պ.գ.թ. Աննա Կարապետյանը (Չեխիա),      

Գիտաժողովի ավարտին տեղի ունեցավ արդյունքների ամփոփում: