ՕՏԱՐԱԶԳԻ ՀԱՅԱԳԵՏՆԵՐԻ ԱՎԱՆԴԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԻՆ և ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

Հոկտեմբերի 28-ին ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում տեղի ունեցավ «Օտարազգի հայագետների ավանդը Հայաստանի հին և միջնադարյան պատմության ուսումնասիրության բնագավառում» խորագիրը կրող միջազգային գիտաժողովը: Գիտաժողովում քննության առնվեց օտարազգի հայագետների դերը հայոց հին և միջնադարյան պատմության, Հայաստանի պատմական աշխարհագրության, հայկական մշակույթի և քաղաքակրթական արժեքների, ինչպես նաև տարաբնույթ այլ հարցերի հետազոտման գործում, ներկայացվեց նրանց ուսումնասիրությունների նշանակությունը արդի հայագիտության մեջ:

Գիտաժողովում զեկուցումներով հանդես եկան.
Էդուարդ Դանիելյան, պ.գ.դ., ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ- Հայաստանի քաղաքակրթական ժառանգության արժևորման բնագավառում Դ. Մ. Լանգի ներդրումը
Հայկ Մելիք-Ադամյան, Քրիստափոր Խաչանով, ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտ, ԼՂՀ նախագահի աշխատակազմ- Գերմանացի երկրաբան Հերման Աբիխի հայագիտական հետազոտություններն Արցախում և Նախիջևանում (ծննդյան 120-ամյակի առթիվ)
Տիգրան Ալեքսանյան, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ-Հայագետ Անատոլի Յակոբսոնի գործունեությունն ընդդեմ ադրբեջանական կեղծարարության
Գոհար Վարդումյան, պ.գ.թ., ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ- Հին հայոց կրոնի և դիցաբանության հարցերի լուսաբանումը օտարազգի հայագետների ուսումնասիրություններում
Արփի Վարդումյան, Մաշտոցի անվան Մատենադարան- Оտարազգի հեղինակները հայոց միջնադարյան երաժշտության, խազանշանների և Կոմիտասի մասին
Ալբերտ Մուշեղյան, բ.գ.դ., ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ- Քսենոփոնի հիշատակած Արմենիոս թագավորը՝ Մովսես Խորենացու Հայկազուն Հայկակի (Միւս Հայկակ) մասին հաղորդման լույսի ներքո
Աելիտա Դոլուխանյան, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան- Ֆրեդերիկ Մակլերը հայ հին և միջնադարյան պատմության ու մշակույթի հետազոտող
Գևորգ Բարդակչյան, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, Միչիգանի համալսարան, ԱՄՆ- Տեղաշարժեր և որոնումներ. մի քանի երիտասարդ հայագետների նպաստը հայ միջնադարի պատմագրական և գրականական ոլորտների ուսումնասիրմանը
Վարդուշ Հարությունյան, բ.գ.թ., Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան- Հայոց լեզվի պատմության հարցերի լուսաբանումը ֆրանսիացի հայագետների աշխատություններում
Օքսանա Կարապետյան, Մաշտոցի անվան Մատենադարան- Յարոսլավ Դաշկեվիչը ղփչաղախոս հայերի ինքնության և հայատառ ղփչաղերեն մատենագիր ժառանգության մասին
Կարեն Թոխաթյան, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ- Ժայռապատկերաբան Միրոսլավ Կշիցան Հայաստանում
Ալիսա Դումիկյան, պ.գ.թ., ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ- Վանի թագավորության պատմության հայեցակարգային մոտեցումները ֆրանսիացի հայագետների և արևելագետների աշխատություններում
Ռոբերտ Ղազարյան, պ.գ.թ., ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ- Արևմտյան պատմագիտության ներդրումը Հայասայի (Ազզիի) պատմության ուսումնասիրության բնագավառում
Վահե Սարգսյան, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ- Վանը Իշպուինիի և Մենուայի գահակալության տարիներին և Խալդի Աստծո պաշտամունքի ձևավորումն ըստ Կ.Ֆ. Լեման-Հաուպտի
Արա Գևորգյան, Արևելք-Արևմուտք գիտական և բժշկական հիմնադրամ, ք. Աշտարակ- Տիգրան Բ Մեծի դարաշրջանի ռազմաքաղաքական պատմության Կուրտ Էքհարդի ուսումնասիրության շուրջ