«Նոր Մօտեցումներ Հայաստանի Առաջին Հանրապետութեան պատմութեանը 1918-1920 թթ.- Innovative Approaches to the History of the First Republic 1918-1920» խորագիրով գիտաժողով

Կազմակերպութեամբ Ամերիկայի Հայագիտական Ուսմանց Ընկերութեան (Society For Armenian Studies) և հովանաւորութեամբ Գիւլբենկեան Հիմնադրամի Հայկական Համայնքներու բաժինին, 2018 թ.ի Նոյեմբեր 15-ին տեղի ունեցաւ միջազգային գիտաժողով «Նոր Մօտեցումներ Հայաստանի Առաջին Հանրապետութեան պատմութեանը 1918-1920 թթ.- Innovative Approaches to the History of the First Republic 1918-1920» խորագիրով Տեխասի Սան Անթոնիոյ  քաղաքի Գրանդ Հեաթ հիւրանոցին մէջ, որ տեղի ունեցաւ «Մերձաւոր Արեւելքի Ուսմանց Ընկերութեան հետ միատեղ և վերջինիս կողմէ Նոյեմբեր 15-18 գումարած գիտաժողովի շրջանակներուն մէջ:

 

Հայագիտական Ուսմանց Ընկերութեան գիտաժողովը բաղկացած էր երկու նիստէ:

Բացման խօսքը կատարեց սոյն Ընկերութեան նախագահ՝ Պետրոս Տէր Մաթոսեանը (Նեբրասկա Համալսարանէն, Լինքոլն), որմէ ետք մեկնարկեց առաջին նիստը, զոր վարեց Լիդըն Համալսարանէն՝ Ցոլին Նալբանդեանը:  

  • Հայաստանի Առաջին Հանրապետութիւնը Միջազգային բնաբանին (Context) մէջ:

Այս մասին մէջ կարդացուեցաւ 3 զեկուցում:

  • Ջօրջ Բռնութեանը (Այոնա ֆակուլտետ) զեկուցեց «Հայաստանի Հանրապետութեան տարածքային պահանջները – իրականութիւն և պարզամտութիւն:
  • Վարդան Մատթէոսեանը (Նիւ Եորքի Հայկական Ազգային Կրթական Կոմիտէ) անդրադարձաւ Հարաւային Ամերիկայի մէջ Առաջին Հանրապետութեան (de jure) ճանաչումը Մայիս 1920 թ. Արգենթինայի կողմէն:
  • Արի Շէքէրեանի (Օքսֆորդ Համալսարանէն) զեկոյցը «Օսմանեան-Թրքական և Ստամբուլի հայկական մամուլի արձագանգները Հայաստանի Առաջին Հանրապետութեան ստեղծման կապակցութեամբ» էր:

Երկրորդ նիստը «Գենդերային և անհատական յատկութիւնները և մշակոյթը Առաջին Հանրապետութեան մէջ - նիստավար՝  Բարլօ Տէր Մկրտիչեան (Կալիֆորնիայի պետհամալսարանէն, Ֆրեզնօ): Այս նիստին առաջին զեկուցողն էր պ.գ.թ. Սեդա Օհանեանը (ՀԳԱԱ, Պատմութեան Ինստիտուտ) «Հայուհիներ Հայաստանի Հանրապետութեան Խորհրդարանին մէջ 1918-1920 թթ.», ելեքտրոնային սալիկներու օգնութեամբ զուգահեռներ անցընելով տուեալ ժամանակահատուածին  եւրոպական տարբեր երկիրներուն մէջ կանանց մասնակցութիւնը խորհրդարանական գործունէութեան, հասնելով մինչեւ մեր օրերը, իմա՛ ներկայ Հայաստանի Ազգային Ժողովին հայ կանանց մասնակցութեանը, (թիւ և տոկոս):

  • Երկրորդ զեկուցողը Եակուբ Օսիեկի (Կրակովի Եագիլոնեան Համալսարան), նիւթ ունենալով՝  «Հայր Անթօնիոյ Դէլփուչի այցը Հայաստան  որպէս փորձ դիվանագիտական յարաբերութիւններ հաստատելու Վատիկանի և Հայաստանի միջեւ», չմոռնալով «միացման» առաջարկներ ներառել իր գործունէութեան ընդմէջէն:
  • Երրորդ և չորրորդ նախատեսուած զեկուցողներն էին Խաչիկ Մուրատեանը (Քօլօմբիա Համալսարան) «Դառնալով Արամ: Յեղափոխական պետական գործիչի ժառանգութիւնը» թեմայով և Խորէն Գրիգորեանը (ՀԳԱԱ-ի Հնագիտութեան և Ազգագրութեան ինստիտուտէն) «Առաջին Հանրապետութեան թղթադրամները» թեմայով, որոնք սակայն, ներկայ չէին տարբեր պատճառներով:
  • Գիտաժողովի Փակման խօսքը և եզրայանգումները վերապահուած էին փրօֆ. Ռիչարդ Յովհաննէսեանին:

       Ուշադրութեան արժանի է որ գիտաժողովի բոլոր զեկոյները պիտի հրատարակուին առանձին հատորի մը մէջ: